f

Անկախ

Ադրբեջանի քայլերը համաձայնեցված են Հայաստանի իշխանությունների հետ, եւ դա Ռուսաստանը հասկանում է. Ավետիք Իշխանյան


 

Ռուսաստանը շատ լավ հասկանում է՝ եթե Արցախն Ադրբեջանի կազմում լինի, հաջորդ քայլը կլինի ռուս խաղաղապահների հեռացումն Արցախից, եւ ռուսական ռազմաբազայի հեռացումը Հայաստանից, ինչն էլ կնշանակի, որ Ռուսաստանը դուրս է մնում տարածաշրջանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Սերգեյ Լավրովը երեկ կրկին ակնարկեց, որ Արցախի հարցը պետք է մնա ապագային, եւ որ խաղաղության պայմանագիր կոչվածը պետք է կապ չունենա Արցախի հարցի հետ: Այդ նուն համատեքստում կարելի է մտածել, որ հանքերի հարցը պետք է մնա ապագային, իսկ Լաչինի միջանցքը պետք է արագ բացվի: Սակայն Լավրովի տեսակետը հակասում է Հայաստանի իշխանության տեսակետին, քանի որ նրանք Արցախը համարում են Ադրբեջանի մաս: Իսկ Ռուսաստանի քաղաքականությունը ոչ թե բխում է իրենց հայամետ քաղաքականությունից, այլ սեփական շահերից։  Հայաստանի իշխանությունն անում է ամեն ինչ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար»,- ասաց Իշխանյանը:

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվել է Ռուսաստանի ցանկությամբ, սակայն Լավրովը, նշելով, որ Վարդանյանն այլեւս ՌԴ քաղաքացի չէ, փորձեց ցրել այդ կասկածները: «Ադրբեջանը բացահայտ ցույց տվեց, որ Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումն իրենց համար անընդունելի է: Ռուսաստանն էլ դիվանագիտորեն վարվեց՝ նշելով, որ Վարդանյանն այլեւս Ռուսաստանի քաղաքացի չէ: Կարելի է եզրակացնել, որ Վարդանյանի պաշտոնում նշանակվելը համաձայնեցված է եղել Ռուսաստանի իշխանությունների հետ: Բայց Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ ինքը չէ հարցի հասցեատուն»,- նշեց Իշխանյանը:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ Ադրբեջանը շատ հետեւողականորեն սադրանքներ է անում, որ ռուս խաղաղապահ ուժերը ենթարկվեն սադրանքների եւ կրակ բացեն ադրբեջանցիների ուղղությամբ: Այստեղ արդեն կխախտվի չեզոքությունը, որն իրենք պարտավոր են պահպանել երկու կողմերի նկատմամբ էլ: «Այս ամբողջ գործողությունները, հանդիպմանը չմասնակցելը, հակառուսական հայտարարությունները համաձայնեցված են Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ռուս խաղաղապահների հեռացումներից հետո Արցախը մնա Ադրբեջանի կողմից եւ Հայաստանում անկլավ կոչվածները հանձնվեն Ադրբեջանին: Ավելին՝ հաջորդիվ Ադրբեջանին կտրվի միջանցք, այսինքն՝ Սյունիքը: Այս հարցում միանշանակ աջակցություն կա Թուրքիայից, եւ արեւմտյան շատ երկրներ էլ աջակցում են այս գործընթացին: Եվ այս գործընթացը Ռուսաստանը հասկանում է»,- ընդգծեց Իշխանյանը:

Հայաստան Ավետիք Իշխանյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին