f

Անկախ

Երբ գալիս են իշխանության ու «ամեն ինչ 0 կետից են սկսում», ունենում ենք այն, ինչն ունենք հիմա․ փորձագետ․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց հայության, նպատակը հայաթափումն է, որը չի թաքցնում, ու որի մասին բազմաթիվ հայտարարություններ կան: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը, ճգնաժամից բխող վտանգներին:

«Այսօր առկա իրավիճակը Հայաստանի իշխանությունների վերջին 4 տարվա խայտառակ, պարտվողական ու ամոթալի քաղաքականության հետևանքն է: Երբ գալիս են իշխանության ու «ամեն ինչ 0 կետից են սկսում», ունենում ենք այն, ինչն ունենք հիմա. տնտեսապես, բարոյապես քանդված, պարտված իրավիճակ, իշխանությունների ոչ միայն անկարողություն, այլև դեպի դրականը որևէ քայլ անելու չկամություն: Երբ իրենց պատգամավորներն ու պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանն անգամ ինքն իրեն պաշտպանելու ռեսուրս չունի, պատճառն այն չէ, որ մեր երկիրը ռեսուրս չունի: Խնդիրն այն է, որ իրենք ինչ-որ բանելու անելու ցանկություն չունեն: Իրենց համար իշխանությունն ընդամենը վայելքների, պարգևավճարներ ստանալու համար է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բացարձակապես աշխատել չեն ցանկանում:

«Դե ֆակտո իշխանությունները երկրի անվտանգության պատասխանատվություն չեն ուզում վերցնել: Ընդհանրապես, ոչինչ չեն ուզում անել, պարգևավճարներ, բարձր աշխատավարձեր են ստանում, վայելում են կյանքն ու թքած ունեն մնացածի վրա: Իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով են ապրում: Ու քանի դեռ իշխանության են, որքան կարող են, պետք է մնան իշխանության: Նման իրավիճակի հիմնական պատճառը իրենց իսկ քաղաքականության հետևանքն է: Ռուսաստանը նոյեմբերի 9-ին մտավ և փրկեց Արցախի մնացած մասը: Հիմա, փոխանակ պատասխանատվության գոնե իրենց մասը վերցնեն, քանի որ իրենք էլ են այդ խայտառակ հայտարարության տակ ստորագրել, ամբողջ մեղքը փորձում են գցել ռուսների վրա՝ այս ընթացքում բացահայտ կերպով վարելով հակառուսական քաղաքականություն»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ փորձում են ամբողջ պատասխանատվությունը գցել ռուսների վրա այն դեպքում, երբ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ գտնվելով՝ ռուսներն այժմ շատ ավելի թուլացած վիճակում են, քան մեկ տարի առաջ էր:

«Հակառակ դեպքում նման իրավիճակ չէր լինի: Իհարկե, ռուսները ևս իրենց մեղքի բաժինն ունեն, բայց փաստն այն է, որ թիվ մեկ պատասխանատուն այսօրվա դե ֆակտո իշխանություններն են: Բայց անգամ այս պարագայում եկեք հիշենք, որ Բերձորն ու Աղավնոն ռուսները չեն հանձնել թուրքերին: Բերձորն ու Աղավնոն Նիկոլն ու իր շրջապատն են նվիրել թշնամուն: Նույնը վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին, որը ևս ռուսները չեն նվիրել թուրքերին, այլ Նիկոլը: Քարվաճառը ռուսները չեն հանձնել թուրքերին, հանձնել է Նիկոլը՝ առանց մի կրակոցի: Եթե մենք նորմալ իշխանություններ ունենայինք, առհասարակ նման իրավիճակ չէինք ունենա: Նորմալ իշխանություն ունենալու դեպքում մեզ չէին ներքաշի պատերազմի մեջ, նորմալ իշխանություն ունենալու դեպքում բանակը չէր քայքայվի, ՌԴ-ի հետ հարաբերությունները չէինք լարի, Իրանի հետ հարաբերությունները չէինք վատացնի, չէր թուլացվի նաև ռազմական, պաշտպանական համակարգը: Ես հիմա արդեն մի քիչ դժվարանում եմ ասել, թե ինչ կարելի է անել այս պայմաններում: Հիմա միակ հույսը խնդիրը միջազգայնացնելն է և միջազգային այլ կողմերի բերելը՝ փորձելով իրենց ճնշման տակ ճանապարհը բացել: Բայց ամենակարևորը Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցելն է: Այնինչ, իշխանությունների վերջին հակառուսական հայտարարություններից հետո ես դժվարանում եմ ինչ-որ կանխատեսումներ անել այս առումով»,-նկատեց Մանվելյանը:

Նրա խոսքով, հարց է, թե տարբեր փակ հանդիպումներում այսօրվա դե ֆակտո իշխանությունն ում ինչ է խոստանում. «Հայտնի չէ, բայց պարզ է, որ ինչ-որ խոստումներ են տալիս, որոնց մասին ժամանակ առ ժամանակ ինֆորմացիա է տարածվում: Արևմուտքին խոստանում են իրենց առաջարկած քայլերն իրականացնել, ադրբեջանցիների, թուրքերի հետ հանդիպումներում այլ զիջումներ են խոստանում, ռուսներին ուրիշ խոստումներ են տալիս: Սա հանգեցրել է մի իրավիճակի, որ այսօրվա իշխանություններին ոչ ոք լուրջ չի ընդունում: Հենց այս վիճակն է պատճառը, որ միջազգային կոչվող կառույցները չեն կարողանում կողմնորոշվել, թե Հայաստանը, վերջիվերջո, ինչ է ուզում, որն է իր դիրքորոշումը, պատասխանատվություն վերցնո՞ւմ է արցախահայության համար, թե՞ ոչ»:

Այս փուլում, Արմեն Մանվելյանի դիտարկմամբ, ճգնաժամի միակ լուծումը ճանապարհի բացումն է. «Թեթև հույս կա՝ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման հետ, որը համեմատաբար դրական էր, մի շարք երկրներ ի աջակցություն Հայաստանի իրենց հստակ դիրքորոշումը հայտնեցին: Հուսով եմ, որ այս տեսանկյունից Ադրբեջանի վրա որևէ ճնշում կլինի: Երկրորդ լուծումը կլինի այն, որ ռուսական խաղաղապահները միջազգային խաղաղապահների կարգավիճակ կստանան, ինչն իրենց ավելի ակտիվ գործողությունների հնարավորություն կտա: Անկախ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից՝ այդ հանգամանքը խաղաղապահներին հնարավորություն կտա Արցախում պահել այնքան, ինչքան կցանկանանք»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստան մամուլի տեսություն իշխանություններ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին