f

Անկախ

2022-ի գիտական բացահայտումները, որոնք կփոխեն աշխարհը


2022-ը պատմության մեջ կմնա գիտության և բժշկության ոլորտի մի շարք հիշարժան ձեռքբերումներով։ Ստորև կառանձնացնենք մարդու «մտքի թռիչքի» կարևորագույն ձեռքբերումներից մի քանիսը․

Անհնարինը՝ հնարավոր

2022-ին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել Սվանտե Պաաբոն։ Նրան հաջողվել է ոչ միայն բացահայտել ավելի վաղ գիտությանն անհայտ հոմինիդների տեսակ, այլ նաև ապակոդավորել նրա ԴՆԹ-ն։ Պաաբոյի աշխատանքների շնորհիվ պարզ է, որ հազարավոր տարիներ առաջ Homo sapiens-ը շփվել է նաև նախամարդու այլ տեսակների հետ։ Նրանք չնայած մոտ, բայց ինքնուրույն կենսաբանական տեսակներ են եղել։

Այս բացահայտումը կարևոր է նրանով, որ այսպիսով գիտությունը հնարավորություն է ստանում ավելի լավ հասկանալու ժամանակակից մարդու կենսաբանությունը, օրինակ՝ ինչպես է մարդու իմունային համակարգը արձագանքում տարատեսակ ինֆեկցիաներին և այլն։

Յուրօրինակ հակամանրէային միջոց

Ժամանակակից հակամանրէային միջոցները հակաբիոտիկներ են, որոնց նկատմամբ մանրէները ժամանակի ընթացքում կայունություն են ձեռք բերում։ Ուստի հակամանրէային այլ դեղամիջոցների ստեղծումը արդիական խնդիր է  մարդկության համար։ Եվ ահա, ռուս, չինացի և բրազիլիացի գիտնականները  ստեղծել են հակամանրէային միջոց, որի հիմքում արծաթն է և ֆոսֆորամոլիբդենային թթուն։ Դեղամիջոցը մանրէներին զրկում է պաշտպանական ֆերմենտներից, ինչի հետևանքով նրանք վերանում են՝ ձեռք չբերելով կայունություն։

Նման հայտնագործությունները կարևոր են, քանի որ հնարավորություն կտան մարդկությանը արդյունավետ կերպով պայքարել ախտածին միկրոօրգանիզմների դեմ՝ խուսափելով կայունության խնդիրը սրելուց։

Գիտնականները ապակոդավորել են մարդու գենը

Մարդու ԴՆԹ-ի ապակոդավորման նախագիծը մեկնարկել է դեռ 20-րդ դարի 90-ական թվականներին։ 2003-ին հաջողվել էր ապակոդավորել մարդու ԴՆԹ-ի հաջորդականության 85 տոկոսը։ 2013-ին ևս 8 տոկոսն էր հաջողվել ապակոդավորել։ Իսկ արդեն 2022-ին ամերիկյան գիտնականներին հաջողվել է ապակոդավորման ցուցանիշը հասցնել 100 տոկոսի։

Սա կարևոր է, քանի որ այս բացահայտումը թույլ կտա հասկանալ մարդկանց ԴՆԹ-ներում առկա տարբերությունները, հետևել գենետիկական մուտացիաներին և դրանց դերը  վտանգավոր հիվանդությունների առաջացման հարցում։

Քաղցկեղ բուժող մանրէները

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներին հաջողվել է մշակել մեթոդաբանություն, որը թույլ է տալիս կառավարել մանրէներին ուլտրաձայնի միջոցով։ Escherichia coli մանրէի շտամն ունակ է գտնել և ոչնչացնել քաղցկեղային բջիջները, բայց միայն ուլտրաձայնային ալիքներով ազդեցության պարագայում։ Այսպիսով հնարավոր է դառնում դանդաղեցնել քաղցկեղային գոյացությունների աճը։

Ուշագրավ է, որ առնետների վրա գիտափորձերով պարզվել է, որ մեթոդն արդյունավետ է միայն ուլտրաձայնի և մանրէների համադրման պարագայում։ Առանձին-առանձին նրանք անարդյունավետ են։

Սա կարևոր քայլ է չբուժվող հիվանդությունների դեմ պայքարում։

Կաթվածից հետո ուշացած  վերականգնումը հնարավոր է

 Ռուս գիտնականները մշակել են այնպիսի դեղամիջոց, որն արդյունավետ է կաթվածից հետո վերականգնման հարցում։ Այն նախակլինիկական փորձարկումների փուլը հաջողությամբ հաղթահարել է։

 Հայտնի է՝ կաթվածին հաջորդող 6 ժամերը ոսկյա ժամեր են համարվում, քանի որ այս ընթացքում հնարավոր է պայքարել  կաթվածի հետևանքների վերացման ուղղությամբ։ Իսկ նոր դեղամիջոցն արդյունավետ է անգամ օրեր անց։

Սա կարևոր է, քանի որ այսպիսով հնարավոր կլինի փրկել միլիոնավոր կյանքեր և միլիոնավոր մարդկանց էլ հնարավորություն տալ ավելի շուտ ապաքինվել ու հաղթահարել կաթվածի հետևանքները։

Մարդու ուղեղը փոխպատվաստել են առնետներին

Անիրական է թվում, սակայն մարդու ուղեղի մի մասնիկն իսկապես փոխպատվաստել են առնետներին ու այն, այսպես ասած, կպել է։ Ստենֆորդի համալսարանի գիտնականները մարդու ուղեղից անջատված ցողունային բջիջները անհասության վիճակի են բերել և ներդրել առնետի ուղեղում։ Փոխպատվաստված թաղանթը կպել է և փորձարկումից 8 ամիս անց դեռևս իրեն լավ է զգում նոր օրգանիզմում։ Հետաքրքիր է, որ փոխպատվաստված բջիջների նեյրոնները չեն վերափոխվել կենդանականի, այլ մնացել են մարդկայինին նման։

Սա կարևոր է, քանի որ թույլ կտա գիտնականներին կանխատեսել կրծողների վարքը և կառավարել նրանց՝ հիմնվելով մարդու վարքային հոգեբանության վրա։

Եղջերաթաղանթի իմպլանտ խոզի մաշկից

Աչքի մի շարք հիվանդությունների բուժումը  ենթադրում է դոնորական եղջերաթաղանթի փոխպատվաստում։ Շվեդ գիտնականներին հաջողվել է այս խնդրին լուծում գտնել։ Որպես հիմք ծառայել է խոզի մաշկից անջատված կոլագենը, որն էլ օգտագործվել է արհեստական եղջերաթաղանթ ստեղծելու համար։ Միևնույն ժամանակ, գիտնականները մշակել են մեթոդ, որը հնարավորություն է տալիս հեռացնել ոչ թե ողջ եղջերաթաղանթը, այլ միայն վնասված հատվածը՝ այն փոխարինելով նորաստեղծ իմպլանտով։

Հեղինակներն այս մեթոդաբանությամբ փորձարկումներին մասնակցած 20 մարդու տեսողություն են վերականգնել։ Նրանցից 14-ի տեսողությունն ամբողջությամբ կորսված է եղել։

Այս մեթոդը կարևոր  է նրանով, որ այսպիսով աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման դժվարին ու թանկարժեք պրոցեսն ավելի մատչելի կդառնա։

Խոզի սիրտը փոխպատվաստվել է մարդուն

Տարեսկզբին հայտնի դարձավ, որ  հնարավոր է դարձել գենետիկորեն փոփոխված խոզի սրտի փոխպատվաստումը մարդուն։ 57-ամյա ամերիկացու համար դա ապրելու միակ հնարավորությունն էր։ Այս փոխպատվաստումը ցույց տվեց, որ կենդանու գենետիկորեն փոփոխված սիրտը կարող է գործել մարդու օրգանիզմում առանց օրգանիզմի կողմից անմիջապես մերժման ռեակցիայի։ Ցավոք, մարդը, որին փոխպատվաստվել էր սիրտը, 2 ամիս անց մահացավ։ Պատճառը խոզից փոխանցված ինֆեկցիան էր։

Սա մեկ քայլ է օրգանների փոխպատվաստման կարիք ունեցող մարդկանց փրկության ուղղությամբ։

Նեյրոչիպերը՝ ապագայի անբաժանելի  մաս

Դեկտեմբերի մեկին Իլոն Մասկը ցուցադրություն անցկացրեց, որտեղ տեսանյութում կապիկը մտքի ուժով տպում է համակարգչի վրա՝ ինձ համով բան տվեք։ Մասկին պատկանող Neuralink ընկերությունը նախատեսում է առաջիկայում փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա։ Բայց սա ընդամենը մեկն է նեյրոչիպերի ոլորտում առկա հաջողություններից։

Տարվա ընթացքում արձանագրվել են նաև հետևյալ հաջողությունները՝ կաթվածահար մարդը հազարից ավել բառ է արտաբերել ուղեղում տեղադրված իմպլանտի շնորհիվ, ռոբոձեռքերը, որոնք «միացվել են» ուղեղին, հնարավորություն են տվել կաթվածահար մարդուն ինքնուրույն ուտել։ Կապիկին ներդրել են նեյրոիմպլանտ՝ տեսողությունը վերականգնելու համար, նեյրոիմպլանտի շնորհիվ կաթվածահար մարդը կարողացել է քայլել և այլն։

Քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ

2022-ին քաղցկեղի դեմ պատվաստանյութի մի քանի հաջող փորձարկումների մասին է հայտնի դարձել։ Այս դեպքում պատվաստանյութ ասածը մի քիչ հարաբերական է, քանի որ խոսքը ոչ թե կանխարգելման այլ բուժման մասին է։ Սակայն դեղամիջոցների հիմքում օրգանիզմի կողմից իմունիտետ ձևավորելով քաղցկեղի դեմ պայքարելու սկզբունքն է։

Այսպես, Մոդերնա ընկերությունը հայտարարել է մելանոմայի դեմ ՌՆԹ-պատվաստանյութի երկրորդ փուլի փորձարկումների մասին։ Արդյունքների համաձայն՝ դեղամիջոցը 50 տոկոսով մեծացնում է մաշկի քաղցկեղի բուժման հավանականությունը։

Կաթնագեղձի քաղցկեղի դեմ պատվաստանյութ են մարդկանց վրա հաջողությամբ փորձարկել  ՌԴ և ԱՄՆ գիտնականները։ Իսկ Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները հաջողությամբ ավարտել են ուղեղի քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը։

Եվ սրանք դեռ բոլոր հետազոտությունները չեն։ Իհարկե, դեղամիջոցի՝ կիրառության հասնելու փուլը երկարատև գործընթաց է, սակայն, հաշվի առնելով հետազոտությունների բազմազանությունը,  կարելի է հույս ունենալ, որ ինչ-որ պահի այդ պատվաստանյութերն առօրյա կյանքի մի մասը կդառնան։

Աղբյուրը՝ naukatv.ru, https://hi-tech.mail.ru/

 

գիտություն գիտական արդյունքներ խմբագրի ընտրանի

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին