f

Անկախ

Հանրային քննարկման է ներկայացվել ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգի նախագիծը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը նոր խմբագրությամբ շարադրելու նախագիծը։

 

Ուսումնական նյութի գործածության երաշխավորության գործընթացն իրականացվում է փորձաքննության միջոցով, որի նպատակը համապատասխան նյութին ներկայացվող պահանջներին հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) համապատասխանության բացահայտումն է:

 

Փորձաքննության ներկայացվող աշխատանքի ընդհանրական պահանջներն են.

  • ուսումնական նյութը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին,
  • ուսումնական նյութը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործվեն միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,
  • ուսումնական նյութի մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,
  • ուսումնական նյութը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,
  • սովորողներին ուղղված ուսումնական նյութը պետք է լինի մատչելի՝ համապատասխանելով տվյալ տարիքի սովորողի լեզվամտածողությանը, խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառի պարզ օրինակներ, վարժություններ՝ ըստ անհրաժեշտության,
  • մանկավարժական աշխատողներին ուղղված ուսումնական նյութը պետք է համապատասխանի նրանց մասնագիտական զարգացման կարիքներին,
  • ուսումնական նյութի մեջ պետք է, ըստ անհրաժեշտության, օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլն՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով անհարկի կրկնություններից:

 

Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն, որն ընդգրկում է փորձաքննության ներկայացված ուսումնական նյութի ամբողջական վերլուծությունը` ներառելով փաստարկներ և հիմնավորումներ հեղինակային աշխատանքի՝ Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին, ուսումնական հրատարակության բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն, մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:

Ուսումնական գրականության փորձաքննությունն իրականացնում է ԿԶՆԱԿ-ը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների, հանրակրթական, նախադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների և, ըստ անհրաժեշտության, ԳԱԱ համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:

Նախարարությունն իրավասու է ուսումնական նյութի փորձաքննությունը պատվիրել և իրականացնել նաև այլ կազմակերպությունների միջոցով` կարգի պահանջներին համապատասխան:

Փորձաքննությունը վճարովի է. 1 մամուլի համար՝ 15000 ՀՀ դրամ:

Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա ԿԳՄՍ նախարարի հրամանով ուսումնական նյութը երաշխավորվում է գործածության:

Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև հունվարի 4-ը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԿԳՄՍ հանրային քննարկում Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին