Թերթում ենք պատմության էջերը
ԱՇԽԱՏԵԼ Է ՍԱՆԱՀԻՆՈՒՄ
Ըստ հուշարձանի դարձերեսին արված արձանագրության Սանահինի վանքի Ս. Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ Գրիգոր Տուտեորդու հուշարձան-խաչքարը տեղադրվել է 1184թ /գործ Մխիթար Կազմիչի/ : Նույն թվականին նորոգվել է Կաթոլիկե եկեղեցին որին մասնակցել է Մխիթար Կազմիչի օգնական Ավետիսը:
1957թ հրատարակված Կ.Ղաֆադարյանի ,Սանահինի Վանքը և նրա արձանագրություններըե գիրքը հիշեցնում է այդ մասին, արձանագրելով, որ Մխիթար Կազմիչը 12-րդ դարում որպես քարգործ վարպետ աշխատել է Սանահինի վանքում : Վերջինիս մասին այլ տեղեկություններ չկան, անգամ հայտնի չեն նրա ծննդյան և մահվան տարեթվերը :
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ