f

Անկախ

974 մլն 720 հազար դրամ լրացուցիչ հատկացում` կրթական և մշակութային հաստատությունների բարեկարգման համար


Կառավարության դեկտեմբերի 22-ի որոշմամբ վերաբաշխում է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում, և լրացուցիչ շուրջ 974 մլն 720 հազար դրամ է հատկացվել կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների ու գույքային հագեցվածության բարելավման համար:

Ներկայացնելով հարցը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախատեսվող ծախսերը կարելի է դասակարգել 3 խմբի` մի շարք կրթական և մշակութային հաստատություններում իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, շինարարական աշխատանքների կատարում, գույքային հագեցվածության բարելավում:

«Շինարարական աշխատանքներ իրականացնելու համար նախագծանախահաշվային փաստաթղթեր կմշակվեն երկու դպրոցի, մեկ մշակութային հաստատության և մեկ գիտական կենտրոնի համար, որտեղ նախատեսվում է ձևավորել գիտական միջավայր և թանգարան` դպրոցականների՝ գիտության նկատմամբ հետաքրքրության աճը խթանելու նպատակով: Ծախսային երկրորդ ուղղությունը շինարարական աշխատանքներն են, որոնք վերաբերում են մշակութային 4 հաստատության: Նախատեսվող աշխատանքներն էապես կփոխեն ծրագրում ընդգրկված մշակութային հաստատությունների պայմաններն ու միջավայրը` նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և այցելուների քանակի ավելացմանը: Ծախսային երրորդ ուղղությունը վերաբերում է 6 կրթական և 4 մշակութային հաստատությունների գույքային հագեցվածությանը: Դրանք հիմնականում այն կրթական հաստատություններն են, որտեղ վերակառուցման և նորոգման անհրաժեշտ աշխատանքներն արդեն արված են, և նոր գույքի ապահովմամբ կամբողջացվեն իրականացված աշխատանքները: Մշակութային հաստատությունների համար նախատեսված գույքի ձեռքբերումը ևս կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանով կբարելավվեն աշխատանքի պայմաններն ու միջավայրը»,- նշել է նախարարը:

Նախագծանախահաշվային փաստաթղթեր`

  • Բերդի ավագ դպրոցի շենքի տանիքի նորոգման նախագիծ
  • Երևանի Գ. Գյուլբենկյանի անվ. թիվ 190 ավագ դպրոցի ճաշարանի նորոգման նախագիծ
  • Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սառնամատակարարման ու ջրամատակարարման համակարգերի հիմնանորոգման նախագիծ
  • ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի՝ գիտական կենտրոնի ստեղծման համար նախատեսված շենքի հիմնանորոգման նախագիծ

Շինարարական աշխատանքներ`

 

  • Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնի տանիքի վերակառուցում
  • Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, աստիճանավանդակների, փորձասենյակի վերանորոգում, դռների և պատուհանների փոխարինում
  • «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի թանգարանային մասնաշենքի տանիքի հիմնանորոգում
  • Հայաստանի ազգային պատկերասրահի  էլեկտրականության բաշխման սարքերի մոնտաժման աշխատանքների իրականացում

 

Գույքով ապահովում`

  • «Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջ հիմնադրամի լսարանային, լաբորատոր և գրասենյակային գույքի ձեռքբերում
  • Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի համար գույքի և նյութատեխնիկական բազայի ապահովում
  • Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի մասնագիտական նյութատեխնիկական բազայի ձեռքբերում
  • Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի համար լսարանային, մարզական և վարչական գույքի ձեռքբերում
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի համար նոր գույքի ձեռքբերում
  • Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համար գրասենյակային գույքի և տեխնիկայի ձեռքբերում
  • Հայաստանի ազգային պատկերասրահում նոր վերելակների տեղադրում
  • Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի համար մասնագիտացված լաբորատոր սարքավորումների ձեռքբերում
  • Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լուսաձայնային սարքավորումների ձեռքբերում
  • Հայաստանի երգի պետական թատրոնի համար նոր դահլիճի աթոռների ձեռքբերում

 

 

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀՀ ԿԳՄՍ Հայաստան

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Չկա այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր հսկա տարածքներ օկուպացված են. Մանուկյան
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել
Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Ավելին
Ավելին