f

Անկախ

Որքանո՞վ է Եվրոպան կախված ռուսական գազից և ունի՞ արդյոք այլընտրանքային լուծումներ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից և դիտարկել հնարավոր այլընտրանքային լուծումները։

Այսպես՝

  • 2021-ին Ռուսաստանը դեպի Եվրոպա միայն խողովակաշարերով արտահանել է 167 մլրդ մ³ գազ (որից ԵՄ երկրներ՝ 132.3 մլրդ մ³-ը), իսկ ՀԲԳ տեսքով արտահանել է 17.4 մլրդ մ³ գազ (որից միայն ԵՄ երկրներ՝ 14.3 մլրդ մ³-ը)։ 2021-ին ՌԴ մասնաբաժինը դեպի Եվրոպա բնական գազի մատակարարման մեջ կազմել է 385%, իսկ միայն ոչ եվրոպական աղբյուրների շրջանում՝ շուրջ 54%։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանից ներմուծված գազը կազմել է ԵՄ սպառման շուրջ 40%-ը, ԵՄ նավթի ներմուծման մոտ 25%-ը և ածխի ներմուծման 20%-ը նույնպես բաժին է հասնում Ռուսաստանին։
     
  • Հիմնականում ռուսական գազը դեպի Եվրոպա և Թուրքիա է ուղղվում խողովակաշարերի միջոցով, որոնց տարեկան ընդհանուր հզորությունը կազմում է գրեթե 300 մլրդ մ³։
     
  • Պատմականորեն ռուսական գազի զգալի մասը դեպի Եվրոպա մատակարարվում էր Ուկրաինայի տարածքով 1998-ին Գազպրոմը ավելի քան 140 մլրդ մ³ գազի շուրջ 70%-ը ԵՄ-ին մատակարարել է ուկրաինական տարանցման ճանապարհներով։ Սակայն ներկայումս, օրինակ, 2021-ին, Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ տեղափոխված գազի ծավալը չի գերազանցել 42 մլրդ մ³-ը։
     
  • Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, բնական գազի սպառման շուրջ 50%-ը ապահովում է ռուսական գազի հաշվին։ Միաժամանակ, Գերմանիայի վերջնական էներգիայի 25%-ը ստացվում է գազից։
     
  • 2022-ի առաջին 9 ամիսներին ԵՄ-ն ՌԴ-ից ներմուծել է 70,7 մլրդ մ³ գազ՝ նախորդ տարվա 117 մլրդ-ի փոխարեն։ Ընդհանուր առմամբ, ՌԴ-ից ԵՄ գազի ներմուծումը 9 ամսում կրճատվել է 40%-ով (46.3 մլրդ մ³-ով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, խողովակաշարերով ռուսական գազի ներմուծումը 9 ամսվա տվյալներով գրեթե կրկնակի կրճատվել է, իսկ ահա ՀԲԳ տեսքով ներմուծումներն աճել են 46%-ով՝ կազմելով 16,5 մլրդ մ³։
     
  • Ըստ եվրոպական հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ միայն 2022թ առաջին կիսամյակի ընթացքում գազի արտաեվրոպական ներմուծումների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 150 մլրդ եվրո։ Սա գրեթե համարժեք է 2021թ ողջ տարվա ցուցանիշին, ինչպես նաև մի քանի անգամ գերազանցում է 2020թ ցուցանիշը։
     
  • 2022թ առաջին կիսամյակի տվյալներով ԵՄ կախվածությունը ռուսական ներմուծումից շարունակում է մնալ էական՝ ավելի քան 30%։ Իհարկե, հաշվի առնելով Հյուսիսային հոսքի փակումը՝ երկրորդ կիսամյակում այդ կախվածությունը առավել կկրճատվի, բայց ձմռանը պահանջարկի ավելացման արդյունքում ամեն ինչ կարող է վերադառնալ «ի շրջանս յուր»։
     
  • ՌԴ 2022թ բյուջեում ռուսական նավթի բազային գինը սահմանված է $44.2/բարել, իսկ բնական գազի արտահանման գինը՝ $250 հազար մ³-ի դիմաց։ Ստացվում է, որ նույնիսկ եթե ռուսական գազի ներմուծումը ԵՄ 2022թ 9 ամսում կրճատվել է 40%-ով, ապա հաշվի առնելով, որ գազի միջին գինը կանխատեսվածից մոտ 400%-ով ավելի է, ակնհայտ է, որ ՌԴ եկամուտները միայն ավելացել են։ Նույնը կարելի է ասել նաև նավթի մասին։
     
  • Տնտեսական բեռի տեսանկյունից ռուսական էներգակիրների նկատմամբ ԵՄ պատժամիջոցները ավելի թանկ են նստել ԵՄ-ի վրա՝ վերջինիս ծախսերը շեշտակիորեն ավելացնելով, քան ՌԴ-ի վրա, որի եկամուտները շարունակել են աճել։
     
  • ԵՄ-ը որպես ռուսական գազի հիմնական այլընտրանքներից մեկը դիտարկում է նորվեգական ներմուծումների ավելացումը։ Սակայն Նորվեգիան չունի համապատասխան պաշարներ՝ ԵՄ-ին ավելի մեծ ծավալներով և երկարաժամկետ գազ մատակարարելու համար։ Նույնիսկ ներկայիս տեմպի պահպանման դեպքում վերջինիս պաշարները կսպառվեն առաջիկա տասնամյակի ընթացքում, իսկ արդյունահանման ավելացումը ավելի կարագացնի այդ գործընթացը։
     
  • 2022թ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակի տվյալներով ԵՄ գազի ներմուծման 34%-ը ապահովվել է ՀԲԳ հաշվին, որն առաջին անգամ գերազանցել է ռուսական ներմուծումների ծավալը։ 2022թ առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀԲԳ ներմուծման ծավալն ավելացել է 72%-ով՝ կազմելով 29.8 մլրդ մ³, իսկ 2-րդ եռամսյակում՝ 49%-ով՝ 35.6 մլրդ մ³։ Միայն 2-րդ եռամսյակում ԵՄ-ն ներմուծված 35.6 մլրդ մ³ հեղուկ բնական գազի համար վճարել է 31,4 մլրդ եվրո։ Ընդհանուր առմամբ, 2022թ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն ԱՄՆ-ից ներմուծել է 39 մլրդ մ³ գազ, ինչը 117%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ինչպես նաև արդեն իսկ 70%-ով գերազանցում է 2021թ ողջ տարվա ցուցանիշը։ Հատկանշական է, որ դեպի ԵՄ ՀԲԳ ներմուծողներից միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի պարագայում են մատակարարումները շեշտակի ավելացել։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3G6nUoJ ։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ գազի գին Եվրոպա Ռուսաստան Աշխարհում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին