f

Անկախ

Հոգեբանները՝ երջանկությունից վախեցող մարդկանց մասին


Հարավային Կորեայի Քեյմենի համալսարանի հոգեբանները պարզել են, որ դժբախտ մանկություն ունեցող մարդիկ, պերֆեկցիոնիստները, միայնակները և նրանք, ովքեր հավատում են սև մոգությանը և անձնական կարմային, վախենում են երջանկությունից։  Հետազոտությունը հրապարակվել է Motivation and Emotion ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն։

Ոմանք կարծում են, որ երջանիկ հույզեր ապրելը կարող է հանգեցնել վատ հետևանքների, ինչի պատճառով նրանք վախենում են երջանկությունից և չեն փորձում հասնել դրան:

Գիտնականները որոշել են պարզել, թե որ մարդիկ են առավել հակված երջանկության այս ընկալմանը։

Հետազոտությանը մասնակցել է 871 մարդ տարբեր երկրներից։ Նրանք բոլորը լրացրել են առցանց հարցաշար, որը ներառում էր հարցեր հարցվողների սովորությունների և երջանկության նկատմամբ վերաբերմունքի մասին: «Երջանկության վախն ավելի ուժեղ էր երիտասարդների, ամուրիների և պերֆեկցիոնիստների մոտ։ Այն նաև ավելի տարածված էր այն մարդկանց մոտ, ովքեր հավատում էին կոլեկտիվ երջանկությանը, սև մոգությանը կամ կարմայի, ինչպես նաև նրանց, ովքեր դժբախտ մանկություն են ապրել»,- նշել են գիտնականները։

Հոգեբանների կարծիքով՝ կարմայի և սև մոգության հանդեպ հավատը հուշում է, որ որոշ մարդիկ երջանկության բացասական հետևանքների համար պատասխանատու են համարում գերբնական ուժերը:

 Պերֆեկցիոնիստ մարդիկ կարող են չափազանց կենտրոնանալ ձախողումից խուսափելու վրա, ինչը ստիպում է նրանց ճնշել իրենց դրական զգացմունքները և նույնիսկ երջանկությունը դիտել որպես խոչընդոտ իրենց նպատակներին հասնելու համար: Երջանկության կոլեկտիվ հայեցակարգին հավատալը (օրինակ՝ այն գաղափարը, որ մարդը չի կարող երջանիկ լինել, եթե նրա ընտանիքը կամ ընկերները երջանիկ չեն) կարող է մարդկանց ստիպել նսեմացնել իրենց երջանկությունը՝ հօգուտ ուրիշների:

 

Աշխարհում առողջական հոգեբանական երջանկություն վախ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին