Աֆղանստանում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել՝ դրանով արդեն մոտ 80 մեծահասակ է վարակվել, երկու երեխա մահացել է։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հիվանդությունը հայտնաբերվել է Շահջոյ շրջանում։ Շրջանի առողջապահական մարմնի ղեկավար Աբդուլ Հաքիմա Հակիմին նշել է, որ բոլոր վարակվածներն ունեն երկու հիմնական ախտանիշ՝ բարձր ջերմություն և քթից արյունահոսություն։
Բժիշկները չեն շտապում կանխատեսումներ անել, թե ինչ վարակի մասին է խոսքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արգենտինայում հաստատվել է լեգիոնելոզից հինգերորդ մարդու մահը։