ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատասխան միջոցների մասին հրմանագիր կստորագրի`ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանելու վերաբերյալ որոշման դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Հրամանագիրը, կարծում եմ, կստորագրեմ երկուշաբթի կամ երեքշաբթի։ Սրանք կանխարգելիչ միջոցառումներ են»,- ասել է նա:
Նախագահը նշել է, որ վերին շեմի սահմանումից ՌԴ-ն կորուստներ չի ունենա. «Մեր աշխարհաքաղաքական հակառակորդների եւ հակառակորդների նպատակը պարզ է՝ սահմանափակել ռուսական բյուջեի եկամուտները, սակայն… մենք ոչինչ չենք կորցնում այս վերին շեմի սահմանումից։ Ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի, տնտեսության ու բյուջեի համար կորուստներ չեն լինի»: