Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ Լեհաստանն ու Իտալիան կուշտ են եվրոպական բյուրոկրատիայի թելադրանքներից`հավելելով, որ երկու երկրները ցանկանում են միասին «թարմացնել Եվրամիությունը»։
«Լեհերն ու իտալացիները հոգնել են եվրոպական բյուրոկրատիայի թելադրանքից եւ իրական ժողովրդավարություն են ուզում։ Մենք ցանկանում ենք թարմացնել ԵՄ-ը՝ վերադառնալով միության հիմնարար սկզբունքներին»,- ասել է նա իտալական La Stampa թերթին տված հարցազրույցի ընթացքում։
Խնդրանքին, մեկնաբանելու Իտալիայի վարչապետի այն հայտարարությունը, թե Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներն ավելի կարեւոր են, քան մյուս երկրների, Մորավիեցկին պատասխանել է Բեռլինի վրա հարձակմամբ։
«Մենք արդեն հսկայական գին ենք վճարում, մասնավորապես, գերմանական քաղաքականության սխալների համար, սակայն եթե Բեռլինը որոշեր ամեն ինչ, ապա գազի գինը էլ ավելի բարձր կլիներ»,- ասել է նա՝ մատնանշելով ուկրաինական պատերազմից առաջ Գերմանիայի էներգետիկ քաղաքականությունը։
Մորավիեցկիի խոսքով, միաձայնության կանոնը կարեւոր է, թեեւ որոշ անդամ պետություններ այն խոչընդոտ են համարում ԵՄ որոշումների կայացման համար:
«Կա՛մ կա միաձայնության կանոն, կա՛մ ամենաուժեղների բռնակալություն»,- ասել է Մորավիեցկին: