f

Անկախ

Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. Լուկաշենկոն՝ ռուս-բելառուսական զորավարժությունների մասին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհապաղ արձագանքման ուժերի ստուգումը բացատրել է սահմաններին լարվածությամբ։ Նա նշել է, որ բելառուսական և ռուս զինվորականները զորավարժություններ են անցկացնում «ըստ նախկին պայմանավորվածության», սակայն այժմ դրանք ավելի մասշտաբային են դարձել «ներկայիս իրավիճակի պատճառով»։

«Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. ո՛չ իմ, ո՛չ էլ ձեր հորինածն է։ Դրանով ես ուզում եմ պատասխանել բոլոր այն լուրերին, որոնք տարածվում են մեր հասարակության մեջ, հատկապես համացանցում, Բելառուսի զինված ուժերի տեղաշարժի և Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ շարժման մասին»,- ասել է Լուկաշենկոն։Նրա խոսքերը ներկայացված են պետության ղեկավարի կայքում։

Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը զորքերը տեղափոխում է «այնտեղ, որտեղ հարմար է գտնում», և վստահեցրել է, որ դրանում «այլ ծրագիր, դավադրություն չկա»։

Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ եվրոպացի հարևանները պատրաստ են ագրեսիայի Բելառուսի դեմ։ Ուստի շտապ արձագանքման ուժերը բերվել են մարտական պատրաստության։ Այժմ գործողություններն ավարտվել են, և զորքերը վերադարձել են մշտական տեղակայման վայրեր։ Ստուգում է կատարվել արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններով։

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 19-ին Մինսկում բանակցություններ են վարել։ Քննարկվել է նաև միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը։ Նույն օրը ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուս զինվորականները Բելառուսում գումարտակային տակտիկական վարժանքներ են անցկացնում։

Աշխարհում Ռուսաստան Բելառուս Ալեքսանդր Լուկաշենկո

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին