Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ եվրոպական երկրները պետք է ավելի մեծ ինքնավարության հասնեն ԱՄՆ-ից, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Գրում է Russian.rt.com-ը։
Այս մասին նա ասել է Le Monde թերթին տված հարցազրույցում։
«Եվրոպան պետք է պաշտպանի իրեն. Եվրոպան պետք է ԱՄՆ-ից ստանա տեխնոլոգիական ինքնավարություն, ինչպես նաև ինքնավար լինի ռազմական առումով, ստեղծի իրական եվրոպական հենասյուն ՆԱՏՕ-ում»,- ֆրանսիացի առաջնորդի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։
Մակրոնը նաեւ խոստովանել է, որ ուկրաինական ճգնաժամը հանգեցրել է Եվրամիության մեծ կախվածությանը Վաշինգտոնից։
Դեկտեմբերի 1-ին Մակրոնն ասել էր, որ ԱՄՆ-ի գնաճի և կլիմայի մասին օրենքը բացասաբար կանդրադառնա արևմտյան երկրների հարաբերությունների վրա։
Die Welt-ը գրել է, որ ԵՄ-ի պատասխանը Միացյալ Նահանգների գնաճի նվազեցման ակտին (IRA) սպառնում է դաշնակիցների միջև առևտրային պատերազմով: