f

Անկախ

Անքարտեզ Հայաստան. Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը


Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ուղերձ է տարածել, որտեղ ասված է.

«Մեր սերունդը տապալում է պատմական իր բաժին առաքելությունը։

Մեծախոս, ինքնահավան, ամենագետ և մանրահոգի՝ հանրային ասպարեզի բնակիչների զգալի հատվածը՝ գլխավոր նազարից մինչև հերթապահ գործիչներ, վերլուծաբաններ և իրավապաշտպաններ, շարունակում են իրենց պատրանքային, իշխանապաշտ և խղճուկ գործունեությամբ արհամարհել Հայաստանի ազգային շահն ու պետական հեռանկարը։

Մեր իրավունքի գիտակցման ու հետապնդման հրամայականի փոխարեն ապավինում են օտարների ողորմածությանը, դաշնակցի, միջազգային հանրության բարյացակամությանը, նայում իրենց իսկ հարմարությանը՝ զիջելու, չքմեղանալու, արդարանալու և կամա-ակամա համահեղինակը դառնալու հայրենի տարածքների թշնամական բռնազավթման, հազարավոր ոսկե երիտասարդների զոհաբերման, Հանրապետության ինքնիշխանության ու կշռի կորստյան։

Չհամախմբվեցինք, սև-սպիտակ խաղացինք՝ հայրենազրկման տմարդի ու հարատև արշավանքներին չդիմացանք։ Ազգովի չունեցանք ուժ և արժանապատվություն՝ նոր, արտահերթ, ներդաշնակ, կուռ իշխանակարգ բերելու, մեր լավագույն ուստրերին ու դուստրերին կառափնարան ուղարկեցինք։

Առաջին հերթին՝ նա ուղարկեց, նա հանձնեց՝ հունվարից սեպտեմբեր, և այդպես շարունակ։ Ինքնակամ, անխիղճ, անհոգի։ Ըստ էության՝ անքարտեզ։

Հիմա արդեն, երեք տասնամյակ անց, վերադարձել ենք նախկին գոյավիճակին (status quo ante)`շրջափակումներ, անջատումներ, խափանումներ, ազգաոչնչացման կանխամտածված սպառնալիքներ։

Ոչ ոք չի կարող հավաստել՝ ամենասարսափելին, աննկարագրելին անցե՞լ է, թե՞ դեռ նոր է գալու։ Ամեն դեպքում պետք է աչքի առաջ վատագույնի սպասելիքն ունենալ, փոխել ինքներս մեզ, փոխել այս գաղջ իրականությունը: Քանի դեռ անհուսալիորեն ուշ չէ, քանի դեռ ամբողջը չի հանձնվել, քանի դեռ մենք տակավին կանք։

Օրհասական վիճակները կանխելի են, ոչ միայն՝ հետադարձով դատապարտելի։

Այսօրվա համապետական ճգնաժամը նույնքան ներքին հանցաղբյուր ունի, որքան՝ արտաքին բաղադրիչ։

Առանց ներսի ու դրսի հեքիաթային փրկիչների փնտրտուքի՝ մենք պարտավոր ենք համահայկական ջիղով, մտքով ու բազկով վերականգնել Հայաստանի կենտրոնաձիգ պետականությունը, մեր ամբողջականությունն ու պատմական առաքելությունը:

Պատերազմի գլխավոր մեղսագործները պետք է գտնեն իրենց արդարադատությունը, ներքին դավաճաններն՝ իրենց դատավճիռը։

Բայց այժմ և դրան զուգահեռ՝ մեզ հարկավոր է ուղղվել, սրբագործվել, ուշքի գալ և խոնարհաբար ինքնամաքրվել՝ անհատապես ու հավաքականորեն։

Որովհետև ետևը կորուստներ ու ավեր են, դեմը՝ երկար, խստաշունչ ձմեռ՝ լի տևական գոյապայքարի մարտահրավերներով։

Հերթական «հետո»-ն մեզ պետք չէ։ Մենք գալիք նոր փորձություններից առաջ պիտի վերագտնենք մեր բռունցքն ու ողնաշարը, սիրտն ու ոգեղենը հայկական։

Ահա այստեղ է, ով խաղաղատենչ ժողովուրդ, որ ճշմարիտ այլընտրանք պարզապես չկա»։

Հայաստան Րաֆֆի Հովհաննիսյան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին