f

Անկախ

Միջազգային կառույցների եւ պետությունների համար շատ ավելի հեշտ է կանգնել Հայաստանի կողքին. Մամիջանյան


Միջազգային այս կամ այն կառույցների եւ պետությունների համար շատ ավելի հեշտ է կանգնել Հայաստանի կողքին, քանի որ նա պայքարում է արդարության համար։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ միջազգային հանրության հետ արդարության վերականգնման հարցում ձեռք է բերվել որոշակի կոնսենսուս։ «Չի կարելի վիճարկել այն կետի պարզությունը, որը նշվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Չի կարելի վիճարկել նաեւ այն, որ այսպես կոչված բնապահպաններն ուղարկված են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Սրանք բոլորը փաստեր են, որոնք կասկածի ենթակա չեն։ Այնպես որ, զարմանալի չէ, որ այս մասով ձեռք է բերվել կոնսենսուս։ Ավելի հետաքրքիր եւ կարեւոր է այն, թե ինչպիսին է լինելու միջազգային ճնշումը, եւ ինչ ծավալով, ինչպես նաեւ ինչպիսին է լինելու ինտենսիվությունը, արդյոք դա կհանգեցնի խնդրի լուծման։ Դա արդեն այսպես կոչված Հայաստանի իշխանությունների խնդիրն է»,- ասել է Մամիջանյանը՝ որպես օրինակ նշելով Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

Մամիջանյանը պարզաբանել է, որ շատ երկրներ ճանաչել են Ցեղասպանության փաստը, բայց, ելնելով այս կամ այն շահերից եւ նկատառումներից, չեն կարող ճանաչմանը պետական կարգավիճակ տալ։ «Նրանք չեն կարող գնալ ճանաչման։ Ճիշտ նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաեւ այս պարագայում»,- նշել է պատգամավորը։

Հայաստան Հայկ Մամիջանյան

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին