Երեկ ամփոփվեցին Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) կողմից կազմակերպված ամենամյա Գիտական (աստղագիտական) լրագրության 2022թ․ մրցույթի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից։
ԲԱ-ը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, 2009թ-ից ի վեր ամեն տարի կազմակերպում է Գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթ՝ նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսելու այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։
«Լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Զառա Ղազարյանը («Նոր Հայաստան»), իսկ «Ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրող» անվանակարգի մրցանակը տրվեց Ամալյա Գաբրիելյանին (NEWS.am) և Հայկուհի Բարսեղյանին («Անկախ նորություն»)՝ իրենց ակտիվ գործունեության համար։ Նշենք, որ յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված էր նաև դրամական մրցանակ` 75,000 ՀՀ դրամ։
Շնորհավորում ենք հաղթողներին և հույս հայտնում, որ հաղթանակը ևս մեկ խթան կհանդիսանա գիտական լրագրության զարգացման համար։