f

Անկախ

Համագործակցության նոր հեռանկարներ՝ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Իլդար Տազուտդինովին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման առանցքում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի փոխգործակցությանն ուղղված հարցերն էին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ այս բնագավառում կողմերն ունեն փորձի փոխանակման մեծ ներուժ, և առաջարկել է ներկայացնել համագործակցության առաջարկներն ու հնարավորությունները:

Իլդար Տազուտդինովը ներկայացրել է  Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» կազմակերպության գործունեությունը, ենթակառուցվածներն ու իրականացվող կրթական ծրագրերը: Նրա տեղեկացմամբ՝ կազմակերպության կազմում գործում է «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջը, որտեղ հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթություն է կազմակերպվում «Արդյունաբերական ռոբոտներ», «Արդյունաբերական ավտոմատիկա», «Էլեկտրամոնտաժ», «Լաբորատոր քիմիական վերլուծություն», «Տեղեկատվական համակարգեր և ծրագրավորում»,  «Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտություններով: Կազմակերպության առաջարկով ՀՀ դիմորդները ևս նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով կարող են սովորել «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջում: Ուսումնական հաստատությունը տրամադրում է կրթաթոշակ (մրցութային կարգով),  ապահովում է կեցություն հանրակացարանում, ինչպես նաև փոխադրման ծախսերի փոխհատուցում։

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ Հայաստանում  ՄԿՈՒ ոլորտում իրականացվում են բարեփոխումներ. շրջանառվում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում են հիմնարար փոփոխություններ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համատեղ օլիմպիադաներ անցկացնելու հնարավորությանը  և նախանշել  կողմերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին