f

Անկախ

Անմիջապես և առանց նախապայմանների վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով. Իռլանդիայի ներկայացուցիչ


Իռլանդիան մտահոգ է Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ, որը լուրջ հետեւանքների է բերել խաղաղ բնակչության համար: Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական փոխներկայացուցիչ Մարտին Գալլաղերը:

«Առանց մարդկանց դեղորայքի, սննդի մատակարարման մարդասիրական ճգնաժամի է բախվելու  ԼՂ բնակչությունը գալի ձմռանը: Մենք ամեն ինչ պետք է անենք խուսափելու համար սրանից՝ խուսափելու մարդասիրական աղետից:

Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով 2020թ.-ի նոյեմբերի հայտարարության դրույթների համապատասխան:

Որպես քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների դաշնագրի անդամներ Ադրբեջանն ու Հայաստանը պարտավոր են նաեւ խաղաղ հավաքների ազատությունն ապահովել եւ հարգել՝ միաժամանակ երաշխավորելով, որ այն չի խաթարում  հանրային անվտանգությունը, առողջությունը եւ այլոց իրավունքներն ու ազատությունները: Հիմա ժամանակն է նվազեցնելու լարվածությունը, թուլացնելու հռետորաբանությունը, շարունակելու հաշտեցման կարեւոր ջանքերը:

Մտահոգությունները պետք է լուծվեն խորհրդափոխանակությամբ եւ  կողմերի երկխոսությամբ: Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ հաղթահարելու իրենց տարբերությունները եւ հասնելու տեւական ու կայուն խաղաղության տարածաշրջանում:

Իռլանդիան սատարում է հակամարտության համապարփակ բանակցված եւ կայուն  հանգուցալուծմանը՝  ներառյալ ԼՂ երկարաժամկետ կարգավիճակի  որոշակիացումը: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը  այս նպատակին հասնելու ուղղությամբ: Մենք նաեւ ԵՄ ակտիվ ներգրավումն ենք սատարում՝ խաղաղ լուծելու մնացած հարցերը: ԵՄ մեր գործընկերների հետ միասին Իռլանդիան սատարում է Հարավային Կովկասի այն դրսեւորումը, որ մարդիկ ապրեն խաղաղության, անվտանգության եւ բարգավաճության պայմաններում»,-ասել է նա:

Հայաստան Իռլանդիա Լաչին

Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Ավելին
Ավելին