f

Անկախ

«Հրապարակ». Երեւանի քաղաքապետարանը ամանորյա համերգների համար պայմանագրեր է կնքել իր նախասիրած ընկերությունների հետ


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն Ամանորի եւ Սուրբ  ծննդի տոների հետ կապված՝ լրացուցիչ գումար է հատկացրել նաեւ ամանորյա համերգների համար եւ իր նախասիրած ընկերությունների հետ, առանց մրցույթի՝ մեկ անձից գնման սկզբունքով պայմանագրեր է կնքել։ Դրանք անցկացվելու են 2750-ամյակի շատրվանների պուրակում։ Համերգային միջոցառումների տեխնիկական մասը հանձնարարվել է «Ֆակտորի փրոդաքշնին», եւ այս ընկերությանը դրա համար վճարվել է 115 մլն 900 հազար դրամ։ Այդ գումարով ընկերությունն այգում գեղարվեստական լուսային ձեւավորում է ապահովել, ծառերը զարդարել, ծառերից դեկորատիվ ջահեր կախել, 2 հատ «Սատանի անիվ» կարուսել տեղադրել, 8 հատ տարբեր չափերի մարդուկ- ջարդուկներ (Щелкунчик) եւ այլն։

«Ֆակտորի փրոդաքշնի» հետ պայմանագիրը քաղաքապետարանը կնքել է դեկտեմբերի 12-ին։ Իսկ նոյեմբերի 23-ին պայմանագիր է կնքել եւ նույն վայրում համերգի բովանդակային մասը պատվիրել «Արձագանք Պրո» ՍՊԸ-ին, որի համար ընկերությանը վճարել է 60 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը պետք է 10 հատ համերգային միջոցառում կազմակերպի, յուրաքանչյուրը՝ առնվազն 1 ժամ տեւողությամբ, համերգներին ելույթ ունեցողների ցանկը պետք է հաստատի քաղաքապետարանը։ Պայմանագրերը կնքվել են առանց գնման մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ամանոր Երևանի քաղաքապետարան Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին