f

Անկախ

«Փաստ». Իշխանության փոխարեն ընդդիմությունն է գործ անում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Ադրբեջանը շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Ավելին, երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀից Արցախ գազի մատակարարումը: Արցախում տեղի ունեցող տարբեր ակցիաներից զատ, Հայաստանում ևս հասարակական միավորներն ու քաղաքական ուժերը թեմայի հետ կապված տարբեր գործողություններ են իրականացնում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր հատվածը, այդ թվում՝ թե՛ խորհրդարանական ուժերը, թե՛ արտախորհրդարանական որոշ քաղաքական ուժեր, շարժումներ և գործիչներ այս օրերին նամակներ են ուղարկում միջազգային կառույցներին, ինչպես նաև բավական ակտիվ ուղիղ քննարկումների մեջ են իրենց միջազգային գործընկերների հետ։

Մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, նաև այս ամենի արդյունքում առաջիկա օրերին մի շարք եվրոպական խորհրդարաններ Արցախի հետ կապված հայտարարություններ ու բանաձևեր կընդունեն, այդ թվում՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող։

Ավելին, մեզ փոխանցեցին, որ չի բացառվում՝ մոտ օրերս եվրոպական կառույցներում իրավիճակն ավելի մանրամասն ու բովանդակալից ներկայացնելու նպատակով ընդդիմադիրների այց կազմակերպվի նաև Բրյուսել։

Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպություններն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ միջազգային կառույցների հետ առանձին աշխատանքներ են տանում, այդ թվում՝ տեսանյութեր են ներկայացվում, որոնք ներկայացնում են, թե ինչ է կատարվում Արցախում այս օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արցախի շրջափակում իշխանություններ ընդդիմություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին