f

Անկախ

ԱՄՆ-ն սարսափելիորեն շարունակել է դեպի վատը գնալ այս վերջին 6 տարում` տնտեսական վիճակից սկսած հանցագործության աճով


Վեց տարի առաջ Հայաստան տեղափոխվելուց հետո որոշեցի վեց շաբաթով «բազմամշակութայնության Մեքքա»` Լոս Անջելես հետ գնալ` հարազատներիս ու ընկերներիս տեսնելու

նպատակով, և շատ հետաքրքիր զգացումներ առաջացան իմ մեջ։ Ծնվել ու քսանյոթ տարի ապրել էի Կալիֆոռնիայում, և իմ հոգու խորքում միշտ զգացել էի, որ դա իմ տեղը չէր։ Իսկ 2013թ․-ին, երբ առաջին անգամ վեց շաբաթով այցելեցի Հայաստան, մեջս հակառակ զգացումն էր առաջանում, որ սա իմ տեղն է, և այդ պահից սկսած, առանց որևէ կասկածի, քաջ գիտակցեցի, ու ինձ համար ջրի պես ջինջ դարձավ, թե որն է տունը և որն է զբոսաշրջության վայրը։

Այս անգամ, երբ Կալիֆոռնիայում էի, օտարացման զգացումը շատ ավելի զարգացած էր, անկախ նրանից, որ ամեն օր շփվում էի իմ սիրելի հարազատների ու ընկերների հետ։

Փշերի վրա լինելու զգացումն էր. ինձ լրիվ զբոսաշրջիկ էի զգում ու կարծես թե երբևէ չէի էլ ապրել այդտեղ։ Թվում էր, թե 27 տարի ԱՄՆ-ում ապրած կյանքս ընդամենը երազ է։

Հասկանում եմ, որ Հայաստանում կլինեն անհայրենիք մարդիկ, որոնք տգիտաբար կասեն՝ այդ 27 տարին ոչ թե երազ էր, այլ՝ «երազանք», և ամեն ինչ կանեն, որ այդ «երազանքը» իրենց համար իրականություն դառնա։

Այս վեց շաբաթում առավել քան երբևէ ինձ համար ակնհայտ դարձավ այդ շինծու «երազանքի» պատրանքը, քանի որ ԱՄՆ-ն սարսափելիորեն շարունակել է դեպի վատը գնալ այս վերջին 6 տարում` տնտեսական վիճակից սկսած հանցագործության աճով վերջացրած՝ չհաշված, իհարկե, հասարակության շարունակական պղծումն ու դեգրադացումը։

Մարդիկ այնտեղ հիմա առավել քան երբևէ ֆինանսական նեղ վիճակում են ու մտահոգված են գողությունների ու սպանությունների տարածումից, ինչպես նաև բազմաթիվ այլ լուրջ խնդիրներից։ Այդ է պատճառը, որ նաև համատարած է դարձել ընկճվածությունը, հատկապես երիտասարդների շրջանում։ Սակայն անհասկանալիորեն դեռ շարունակվում է

Հայաստանից արտագաղթը դեպի Ամերիկա։ Ավելի լավ կյանք ապրելու նպատակից դրդված՝ հայաստանցիները տասնյակ հազարներով մեծ գումարներ են տալիս, որ մի կերպ հասնեն

ԱՄՆ, բայց գաղափար չունեն, թե ինչ է գալու իրենց գլխին մոտ ապագայում։ Շատերը Հայրենիքից գնում են վտանգներից ու վատ վիճակներից հեռանալու համար, բայց այլ

տեսակ վտանգների ու վատ վիճակների են հանդիպում Ամերիկայում։ Նույնը, իհարկե, կարող ենք ասել այն հայաստանցիների մասին, որոնք իրենց երեխաներին բանակից փախցրին

և տարան Ռուսաստան, բայց հետո առերեսվեցին ռուս-ուկրաինական պատերազմի վտանգին։ Այս օրինակները նման են այն դեպքերին, երբ պատերազմի ժամանակ որոշ փախչող

զինվորներ մեռնում էին հենց փախչելու ընթացքում։

Այս երևույթը ապացուցում է այն, ինչ հազար անգամ ասել եմ իմ բոլոր հայրենակիցներին. մենք երբեք չենք կարող խուսափել ու փախչել վտանգից ու մեր խնդիրներից։ Եթե

փախչում ենք այդ ամենից, ապա այդ խնդիրները կբարդանան ու վտանգը ավելի ուժգին կերպով հետ կգա ու ավելի մեծ վնաս կտա մեզ երկարաժամկետ հեռանկարում։ Խնդիրները

ու խոչընդոտները ոչ թե փախչելու համար են, այլ` լուծելու ու ջախջախելու։ Այդ է պատճառը, որ վերջին 30 տարում միայն եռապատկվել են մեր խնդիրները ու ավելի

վտանգված է դարձել մեր երկիրը, քանի որ չենք համարձակվել տղամարդու պես առերեսվել իրականությանը, ու միակ լուծումը արտագաղթն ենք համարել։ Այո՛, Հայաստանում էլ

է այս վերջին տարիներում դժվարացել կյանքը, ինչպես դրսում, բայց տարբերությունը այն է, որ դրանք ՄԵՐ խնդիրներն են, ու մենք կարող ենք մասնակից դառնալով ու կամք ունենալով մեր երկրի ԲՈԼՈՐ խնդիրները լուծել, սակայն նույնը չենք կարող անել օտար ափերում ապրելու ժամանակ, որտեղ մեր ձեռքերը կապած միայն հանդիսատեսի պես

կարող ենք տեսնել, թե այդ խնդիրները ու վտանգները ինչպես են փչացնում մեր կյանքն ու հասարակությունը։ Մեր թևքերը քշտելով պիտի անցնենք գործի և մեր սեփական

ուժերով ամրոցի նման կառուցենք և պալատի պես շենացնենք մեր երկիրը։

Փորձել եմ ու դեռ փորձում եմ իմ համեստ միջոցներով Հայրենիքը կործանող ալիքին դեմ գնալ և ցույց տալ իմ արժանապատիվ հայրենակիցներին, որ այս աշխարհում կան խենթ հայեր, որոնք գիտեն, որ պետք է հայը ամուր կանգնի իր հողի վրա, որ պահպանի իր պետականությունը, ինչպես զինվորը ամուր կանգնում է խրամատում, որ պահպանի իր

դիրքը։ Որքան էլ դժվար ու բարդ թվան մեր Հայրենիքի խնդիրները, մենք դրանք լուծելու ու հաղթահարելու այլ տարբերակ չունենք, քանի որ եթե մենք մեր խնդիրները չլուծենք, ուրիշներն են իրենց ուզած ձևով լուծելու մեր փոխարեն։ Ժամանակն է մեր նախնի ռազմիկների պես մեր հողին տեր կանգնելու և չնահանջելու, քանի որ նահանջելը մեր արիական էության մեջ չի եղել ու չի էլ կարող լինել։

Հայրենիքը դիրք է, և մարտիկի նման սկզբունքորեն չպիտի լքենք մեր դիրքը ու հանձնենք ուրիշին։ Կամ Հայաստանը հայերինը պիտի լինի, կամ ընդհանիապես չի լինի. դեռ այդ մտքին եմ ու միշտ էլ կմնամ այդ մտքին։

Հիմա, երբ ազգակործան արտագաղթի նոր ալիքը շարունակվում է ու ավելի է հզորանում, ես կրկին անում եմ դրան հակառակ քայլը` մեծ ժպիտը դեմքիս նորից լքում եմ ժամանակակից Բաբելոնը ու վերադառնում եմ Արմանների երկիր՝ վայր, որտեղ Արարիչը մարդկությանը երկրորդ հնարավորություն է տվել։ Հողի կանչը շատ ավելի հզոր է այս անգամ, հետևաբար՝ անում եմ այն, ինչ, առանց վարանելու, իմ նախահայրերը կանեին։

Հայաստանը Հայերին #Maverick

Հայկ Նազարյան ՖԲ Գրառում ԱՄՆ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին