Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Բնակչությանը կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չհավատալ սոցցանցերում շրջանառվող կեղծ լուրերին»,- նշվում է հայտարարության մեջ: