f

Անկախ

Ադրբեջանի հետ Ռուսաստանի շփումները հիմնականում կուլիսային տրամաբանությամբ են տեղի ունենում.Ժիրայր Ազիզյան


Ադրբեջանի հետ Ռուսաստանի շփումները հիմնականում կուլիսային տրամաբանությամբ են տեղի ունենում.Ժիրայր Ազիզյան

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ Անկախը խոսել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու, բլոկադայի մեջ հայտնվելու և այլնի մասին:

- Երեկ լուրեր տարածվեցին, որ հնարավոր է բացեն միջանցքը: Շատերի մոտ,սակայն,մտահոգություն կա, որ ադրբեջանը դժվար թե վախենար մեկ կամ երկու հայտարարություններից ու դրա համար որոշում կայացներ բացել միջանցքը առանց նախապայմանների:

-Ես այդ գործընթացին չեմ մասնակցել և իմ ունեցած տեղեկություններով Արցախի իշխանությունները ևս բանակցային գործընթացի անմիջական կողմ չեն, Ադրբեջանի հետ Ռուսաստանի շփումները հիմնականում կուլիսային տրամաբանությամբ են տեղի ունենում և եթե զիջում եղել է, ապա ըստ էության ռուսական կողմից է եղել մեր հաշվին ինչ որ խոստում։ Հետագա զարգացումները կարծում եմ ցույց կտան իրողությունների որպիսիությունը, բայց կարծում եմ ոչ թե ռուսական միջնորդությունը, այլ ավելի շատ միջազգային դատարանի վերջնագիրն է դրդել Բաքվին գնալ այդ քայլին, քանի որ Բաքուն շատ զգուշությամբ է խաղում միջազգային պրակտիկայում ունենալով Կոսովոյի օրինակը։ Իսկ Ռուսաստանը ակնհայտ է, որ այլևս չունի այն աշխարհաքաղաքական կշիռը, որը թույլ կտար տարածաշրջանում օպերատիվ կառավարելու իրավիճակը, սրա մասին է խոսում այն հանգամանքը,որ Պուտինի Բաքու զանգից հետո ոչ միայն չէր բացվել ճանապարհը, այլ նաև գազի մատակարարումն էր կտրվել։

-Հայկական կողմը կարողացա՞վ Ադրբեջանի կողմից այս հակամարդկային օպերացիան ճիշտ ձևով ներկայացնել միջազգային հանրությանը, թե ոչ։

-Որոշակի աշխատանք տարվում է, բայց բնական է, որ ոչ բոլոր դեպքերում ենք մենք ծանոթ այդ աշխատանքների բովանդակությանը, այնուամենայնիվ ինձ համար այդ աշխատանքը բավարար չէ և կարող է լինել բավարար միայն էական արդյունք ունենալու դեպքում, այս առումով էական արդյունքի տրամաբանությունը ոչ միայն ենթադրում է Արցախի ապաշրջափակում, այլ նաև միջազգային հստակ երաշխիքներ անվտանգության և իրավունքների պաշտպանության համար։

-Բլոկադայի այս մի քանի օրը ի՞նչ ցույց տվեցին, արցախցին պատրաստ է նման փորձությունների միջով պարբերաբար անցնել, թե նմանատիպ ճնշումները պատճառ կդառնան, որ բազմաթիվ արցախցիներ լքեն Արցախը։

-Անկախ բոլոր դժվարություններից մեր կամքը ամուր է, այնուամենայնիվ սա կարող էր պատճառ դառնալ որոշ արցախցիների համար որպեսզի դուրս գան Արցախից, իհարկե խոսքը չի գնում մեծ բնակչության մասին, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք որ նույնիսկ մեկ հոգին շատ կարևոր նշանակություն և դեր ունի, ուստի մեղադրելու փոխարեն մենք առաջին հերթին պետք է գաղափարական ու հոգեբանական լուրջ աշխատանք տանենք նրանց հետ։ Ալիևը շատ լավ գիտակցում է, որ անկախ ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում Ադրբեջանի նկատմամբ տարբեր բևեռների հետաքրքրության աճից, այնուամենայնիվ միջազգային ոչ մի դերակատար երբեք արցախահայության առաջ պատմական հայրենիքը լքելու լեգիտիմ որևէ պահանջ չի կարող դնել և ոչ էլ 21-րդ դարում 120 հազար բնակչության ֆիզիկական բնաջնջման համաձայնությամբ ապահովել Բաքվի քմահաճույքները։ Ուստի Ալիևին պետք չէ Արցախը 120 հազար հայերով, չնայած նույնիսկ տեսական առումով դժվար է պատկերացնել նման ժողովրդագրությամբ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը։ Այսպիսով Բաքուն փորձում է ստանալ Արցախը առանց հայերի, կամ հարաբերականորեն քիչ հայկական բնակչությամբ, քանի որ ավելի շատ հայկական բնակչության առկայությունը նրա համար նվազեցնելու է Արցախի մեր վերահսկողության տակ գտնվող հատվածը ստանալու հավանականությունը և նույնիսկ ստանալու դեպքում բարդացնելու է իր խնդիրը։ Հենց այս նկատառումներով է Ադրբեջանը պարբերաբար դիմում հումանիտար, ռազմական և այլ սադրանքների` թիրախավորելով խաղաղ բնակչությանը, որի միջոցով փորձում է լուծել Արցախը առանց հայերի կամ հնարավորինս քիչ հայերով ստանալու խնդիրը։

-Ռուս խաղաղապահների դերակատարությունը ո՞րն էր այս հարցում, ինչպե՞ս եք գնահատում նրանց մասնակցությունը։

-Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ այդ միջանցքի անվտանգության ապահովման երաշխավորությունը գտնվում է ՌԴ խաղաղապահ առաքելության ներքո, հիմա թե չի կարողանում, կամ չի ցանկանում ռուսական կողմը կատարել իր պարտականությունները, արդեն խնդրի մյուս կողմն է, ամեն դեպքում պատասխանատուները իրենք են, եթե չեն կարողանում թող որպես ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ հրատապ նիստ հրավիրեն և ներկայացնեն իրողությունները, կամ մեզ ասեն որ չեն կարող դա անել, բայց չեն էլ ուզում հեռանալ, մեր ու մեր երեխաների հաշվին պետք է մնան։

Արցախի շրջափակում Ռուս խաղաղապահներ Ադրբեջան Հայաստան հարցազրույց Ժիրայր Ազիզյան խմբագրի ընտրանի

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին