f

Անկախ

Բոլորիս պարտքն է՝ փրկել այն, ինչ մնացել է Արցախից․ չփրկենք՝ կործանվելու ենք բոլորս․ Դավիթ Բաբայան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երեւանից չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ՝ ադրբեջանցի ֆեյք բնապահպանների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Երեկ նա հանդիպել է օրենսդիրների հետ` ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր:  Մենք զրուցել ենք Արցախի ԱԳ նախարարի հետ։

- Տեսանյութ տարածվեց, որ ադրբեջանցիները վրաններն ապամոնտաժում են, լուրեր տարածվեցին, թե շուտով ճանապարհը կբացեն։

- Խնդրում եմ հետեւել տեղեկատվական շտաբին, իրենք են անմիջապես դրանով զբաղվում։

- Հայկական կողմը կարողացա՞վ ադրբեջանցիների այս գործողությունը մեր օգտին նյութականացնել։

- Գործընթացը դեռեւս ընթանում է, բայց այս թեման մշտապես պետք է լինի կարեւորագույն մեր տեղեկատվական եւ քաղաքական դաշտում։ Սա այն թեման է, որը չի կարող շրջանցվել եւ չի կարող մոռացվել, որովհետեւ այսպիսով Ադրբեջանն իր բուն նպատակները ցուցադրում է եւ ապացուցում է հերթական անգամ։ Հետեւաբար, պետք է երբեւիցե մոռացության չմատնվեն, մանավանդ, որ նման երեւույթները կարող են կրկնվել։

- Արցախցիները պատրա՞ստ են նման ճնշումների, թե՞, ամեն դեպքում, մարդիկ նեղվում են այս ամենից։

- Արցախցին կանգնելու է իր հայրենի հողում մինչեւ վերջ։

- Նախապայմաններ թելադրելու եւ ինչ-որ զիջումների հասնելու հավանականությունը որքա՞ն է, գիտենք, որ ադրբեջանցիներին դժվար է տարատեսակ հայտարարություններով ճնշում գործադրել ղարաբաղցիների վրա։

- Մենք պետք է ուժեղանանք, դուրս գանք այս սթրեսային վիճակից եւ կանգնենք կայուն զարգացման ուղու վրա, սա է ամենակարեւորը։ Միասնական ջանքերով Արցախը որպես սրբություն ընդունելով, արցախակենտրոնությունը կարեւոր հենք ընդունելով՝ շարժվենք առաջ։

- Դուք Ազգային ժողովում հանդիպումներ եք ունեցել։ ՔՊ-ի հետ Ձեր հանդիպումների ժամանակ ի՞նչ քննարկումներ եք ունեցել, գո՞հ եք այդ հանդիպումներից։

- Մենք բոլոր ուժերի հետ հանդիպել ենք՝ բոլոր։ Քանի որ մենք ուզում ենք, որ Արցախը լինի սրբություն հայության համար, մնա այդ կարգավիճակում, մենք բոլորի հետ հանդիպում ենք, եւ սա գլխավոր թեման է՝ հենց Արցախի ճակատագիրը։ Եվ բոլոր ուժերն էլ հավաստիացրել են, որ Արցախի ապագան, նրա զարգացումն ու զորացումը, նրա շահերի պաշտպանությունը գերագույն նպատակներից մեկն է ողջ հայության համար։

- ՔՊ-ից բազմաթիվ պատգամավորներ Արցախի վերաբերյալ տարակուսանք առաջացնող հայտարարություններ էին հնչեցնում, այդ մասով մտահոգություններ հայտնե՞լ եք։

- Մենք խոսել ենք, եւ ես Ձեզ հաղորդում եմ այն, ինչ պաշտոնապես մեզ ասվել է։ Սա է խնդիրը։

- Փոխանցեցի՞ք արցախցիների մտահոգությունները՝ նմանատիպ հայտարարությունների մասով։

- Մենք խոսել ենք շատ բանի մասին, եւ իրենք հավաստիացրել են, որ երբեւիցե, բոլորը, բոլորը, ոչ միայն ՔՊ-ն, այլեւ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ»-ը, որ Արցախը եղել է, կա ու կմնա։ Եվ իրենք դա պաշտոնապես հայտարարել են։ Ժամանակը ցույց կտա, բայց կարեւորն այն է, որ նման հայտարարություն, պաշտոնապես հավաստիքներ, որ մենք լսել ենք, մեզ փոխանցել են՝ մնացածն արդեն աշխատանքը ամեն ինչ ցույց կտա։

- «Քաղաքացիական պայմանագրից» ո՞ւմ հետ եք հանդիպել։

- Գիտեք, ֆրակցիայի ղեկավարն էր եւ այլն։ Խնդրում եմ մի շահարկեք այդ թեման։

- Չենք շահարկում, պարզապես ՔՊ-ում մարդիկ կային, ովքեր հայտարարում են, որ Արցախն Ադրբեջան է։

- Նորից եմ ասում՝ սա մեզ պաշտոնապես հայտարարել է ղեկավարությունը այդ ֆրակցիայի։ Ես ասում եմ այն, ինչ մեզ հայտարարել են, այն, ինչ մեզ փոխանցել են։ Արցախը վտանգված է, վտանգված է ծայրաստիճան, բոլորիս պարտքն է՝ փրկել այն, ինչ մնացել է Արցախից։ Չփրկենք՝ կործանվելու ենք բոլորս»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դավիթ Բաբայան Հրապարակ թերթ մամուլի տեսություն Արցախ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին