f

Անկախ

Այդ վիրուսը կոչվում է լևոնականություն, որի մուտացված ու քողարկված տեսակն էլ հայտնի է նիկոլիզմ տերմինով


Ես խաղաղություն շատ եմ ուզում։ Խաղաղություն սկսեցի շատ ավելի շատ ուզել, երբ դարձա ծնող։ Սակայն հայ ժողովրդի հետ վերջին տարիներին տեղի ունեցածն ու նաև առողջ բանականությունը համադրելով, ցավոք սրտի, կարող եմ ասել՝ թուրքի հետ խաղաղության մեջ ապրել՝ խաղաղություն մուրալով, չի ստացվելու։ Թուրքն ինքն իրեն ասոցացնում է գայլի հետ, կարծում եմ՝ տրամաբանություն այստեղ կա։ Իսկ գայլը բնության սանիտարն է, ով մաքրում է բնությունը հիվանդ կենդանիներից։ Ու եթե թուրքը պարբերաբար աշխարհը մաքրում է մեզանից, ուրեմն մենք հիվանդ ենք։ Միշտ ինձ հարցնում էի՝ ինչու է Աստված ստեղծել թուրքին, հիմա գիտեմ՝ ստեղծել է, որ ուժեղ լինենք։ Արարչի ժողովուրդը չի կարող թույլ լինել՝ այլապես կվերանա։ Թուրքն, ակամայից, մեր լավն է ուզում։ Թուրքը դրդում է մեզ շատ ուժեղ լինել, հզոր ու իմաստուն լինել։ Ու քանի այս հատկությունները մեր մոտ չեն դրսևորվում՝ եղեռնը շարունակվելու է։ Այլ ելք չկա, պետք է կռիվ տանք, սա ասում եմ ցավով, քանի որ շատ եմ ուզում խաղաղություն։ Բայց դե բանականությունն էլ հուշում է՝ խաղաղության հասնելու ենք միայն կռվի միջոցով։ Սա պետք է գիտակցեր, թերևս, ամեն հայ, ավաղ, այդպես չէ։ Հայ ժողովուրդն, իրոք, հիվանդ է, պատկերավոր ասած վարակված՝ սպիդով։ Այդ սպիդի վիրուսը հարմարվողականությունն է, պարտվողականությունը, անտարբերությունն ու կրավորականությունը՝ մի բառով ասած լևոնիզմը։

Լևոնիզմի վիրուսն է, որ թուլացնում է հայ ժողովրդի իմունիտետը, դիմադրողականությունը։ Այն ամեն անգամ ստիպում է տատանվել ու ընտրել՝ զինվոր կամ ստրուկ լինելու միջև։

Թուրքից եղեռն տեսած, ազերուց սումգայիթ վերապրած ժողովուրդը, եթե ընտրում է բարեկամությունն իր դահիճի հետ, առնվազն անբարոյական է։ Ես չեմ ասում, թե պետք է թուրքին հավերժ թշնամի լինել, թուրքին շատ հեշտ կարելի է ներել ու խաղաղ նրա հետ ապրել, եթե ընդունի իր սխալը։ Սակայն թուրքն այսօր ոչ միայն չի ընդունում իր մեղքն, այլև նոր հող է նախապատրաստում նոր ցեղասպանության ու հայոց մի բուռ հողն առանց հայի թողնելու համար։ Ճիշտն ասած կար ժամանակ, երբ ես էլ միամտաբար կարծում էի, որ թուրքը մեզ կթողնի ապրել, բայց վերջին 3 տարիներն առնվազն, ապացուցեցին, որ մենք հանգիստ ապրել չենք կարողանալու, մեր թշնամին ամեն հարմար պահի մեզ կծելու է, արնաքամելու է ու հոշոտելու, չէ որ նա գայլ է։ Երբ երեխա էի, պապս, ասաց, որ երբ գայլը հարձակվում է ոչխարի վրա, բռնում ու քարշ տալիս, երբեմն ստացվում է այնպես, որ չորկոտանին դուրս է պրծնում գայլի երախից։ Սակայն փոխարենը փախչի, մի ինչ որ տարօրինակ բնազդով ոչխարն ինքն է վազում գայլի հետևից։ Եթե ցեղասպանություն տեսած ազգը կրկին վազում է դեպի իրեն հոշոտողը՝ ինչով է տարբերվելու այդ նույն ոչխարից։ Գիտեմ, շատերն այս հոգեբանությանն եկել են անճարությունից՝ կարծելով, որ թշնամուն հաղթել հնարավոր չէ։ Բայց ախր ինչպես հնարավոր չէ, եթե ընդամենը 30 տարի առաջ՝ երկրաշարժից ավիրված ու շրջափակման մեջ խեղդվող երկիրը դեմ ելավ աշխարհին ու հաղթեց։ Ամեն ինչ շատ պարզ էր՝ պետք էր ուղղակի անկախության 30 տարիների ընթացքում ամրապնդել այդ հաղթանակը։ Սակայն ժողովուրդը վարակվեց, վարակվեց սպիդով ։ Ու այժմ պետք է ընդամենը ազգի օրգանիզմից վերացնել այդ վիրուսը։ Այդ վիրուսը կոչվում է լևոնականություն, որի մուտացված ու քողարկված տեսակն էլ հայտնի է նիկոլիզմ տերմինով։ Մինչև թուրքի հետ կռիվ տալը, պետք է մաքրվել ներսից, ամեն տեսակ վարակից ու բացիլից, մեր կռիվը, ինչքան էլ որ զարմանալի թվա, այս պահին ոչ Լաչինում է ու ոչ էլ՝ Շուշիում, հիմնական կռիվը մեր ներսում է, մեր հոգիներում, մեր ուղեղներում։ Ու որպես դեղամիջոց, կա միայն մի բուժում՝ հեղափոխություն, հոգևոր հեղափոխություն․․․ Եթե սրա դոզան ընդունենք, թշնամուն խաղաղություն պարտադրելը կդառնա լոկ տեխնիկայի խնդիր, ամեն ինչ կընկնի իր տեղը, գայլը կփնտրի ուրիշ հիվանդի, իսկ մենք, կանենք այն, ինչ սահմանված է մեր համար Արարչի կողմից ի սկզբանե և ի հավերժություն։

Վարդան Սրտաշյան ՖԲ Գրառում Թուրքիա Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին