f

Անկախ

Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է․ՔԻՊ


Հայտարարություն

 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ քաղաքացի,  լրագրող, խմբագիր, մանկավարժ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ հարուցված քրեական գործն, ըստ էության՝ քաղաքական հետապնդում է, որով փորձում են հալածել ճանաչված լրագրողին սուր քննադատական հրապարակումների համար Oragir.News-ում և «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում։ 

 

Տեղեկացնենք, որ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելու հիմք է հանդիսացել վերջինիս ֆեյսբուքյան գրառումը՝ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։ Քննչական մարմինը գրառման մեջ բռնության կոչ է նկատել, սակայն չի նկատել հասցեական հանգամանքների բացակայությունը։ 

 

Լրագրողի նկատմամբ այսօրինակ հալածանքով խախտվում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, խարխլվում են Հայաստանում արդարադատության և իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում է խոսքի ազատությունը։

 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝  Կարեն Հեքիմյան  

 

16.12.2022թ

Երևան

 

Կարեն Հեքիմյան Գևորգ Էմին-Տերյան քաղաքական հետապնդում ՔԻՊ Հայաստան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին