ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արցախում ծավալվող հումանիտար ճգնաժամը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին։ Այս մասին նա հայտնել է թվիթերի իր էջում:
«Ես մշտական կապի մեջ եմ պարոն Կլուգեի հետ և պարբերաբար տեղեկացնում եմ նրան իրավիճակի մասին»,-նշել է նա: