f

Անկախ

ՄԻՊ-ը հայ գերիների խոշտանգումների մասին ոչ հրապարակային զեկույց է պատրաստել. այն կուղարկվի միջազգային գործընկերներին


Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված և հայրենադարձված բոլոր 17 հայ ռազմագերիների հետ առանձնազրույցներ են ունեցել: Առանձնազրույցների ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից վեր են հանվել հայ զինծառայողների (գերեվարումից մինչև հայրենադարձությունը ընկած ժամանակահատվածում) նկատմամբ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալները և այլ վատ վերաբերմունքի դրսևորումները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Առանձնազրույցների արդյունքում հայտնած տեղեկատվությունը ամփոփվել է և համադրվել գերեվարված անձանց ընտանիքի անդամների ընդունելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնած տեղեկությունների, ինչպես նաև տարբեր սոցիալական հարթակներում, լրատվամիջոցների աղբյուրներում առկա՝ հայ զինծառայողների գերեվարման և գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում արված տեսանյութերի հետ: Բացի այս, նշված տեղեկատվությունը համադրվել է նաև ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված մշտադիտարկման այլ աշխատանքների արդյունքների, Պաշտպանին հասցեագրված անհատական դիմումներում առկա տեղեկատվության և հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում, այդ թվում՝ տելեգրամյան ալիքներում առկա տեսանյութերի, լուսանկարների, հրապարակումների և այլ տեղեկատվության հետ»,- ասաց Գրիգորյանը:

Վերոնշյալ ամբողջ տեղեկատվության և փաստերի հիման վրա ՄԻՊ-ը կազմել է «Հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումները՝ որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսևորում» վերտառությամբ արտահերթ ոչ հրապարակային զեկույցը:

«Սույն զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին, դաժան վերաբերմունքին, հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների ատելության քաղաքականության ուղղակի պատճառական կապը հայ գերիների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու ու դաժանություններ գործելու հետ: Զեկույցի շրջանակում անդրադարձ է կատարվել ոչ միայն Ադրբեջանի զինվորականների, իրավապահ մարմինների աշխատակիցների և այլ պետական ծառայողների գործողություններին, այլ նաև գերեվարման հետևանքով ադրբեջանական բժշկական հաստատություններում բուժում ստացող հայ ռազմագերիների նկատմամբ բուժաշխատողների կողմից ցուցաբերված վերաբերմունքին և դրանում առկա անընդունելի դեպքերին: Զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ խոշտանգումները և դաժան, անմարդկային վերաբերմունքը ներկայացվել է ըստ փուլերի և ադրբեջանական համապատասխան իրավասու մարմինների կողմից դրսևորված վերաբերմունքի: Այսպես՝ նախ ներկայացվում է գերեվարման և ռազմական օբյեկտ տեղափոխելու  ժամանակահատվածը, այսինքն՝ այս փուլում խոսքը ադրբեջանական զինվորականների կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մասին է:

Հաջորդը ադրբեջանական իրավապահ մարմնում գտնվելու փուլն է, որտեղ ներկայացվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ցուցաբերված վերաբերմունքը, և վերջում՝ բանտում կամ բժշկական հիմնարկում գտնվելու փուլը, որտեղ ներկայացվում է բանտի և բժշկական հաստատության աշխատակիցների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը:

Հաշվի առնելով այն, որ զեկույցը պարունակում է հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող, դաժան վերաբերմունք, զոհված հայ զինծառայողների մարմիններն անարգելու նկարագրություններ և տեսարաններ, զեկույցը ներկայացվում է փակ ձևաչափով՝ նկատի ունենալով թեմայի զգայունությունը, պատկերների և տեսանյութերի բնույթը, ինչպես նաև հայրենադարձված գերիներին ու նրանց և դեռևս 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող անձանց ընտանիքի անդամներին կրկնազոհայնացումից պաշտպանելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Զեկույցը ուղարկվելու է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային իրավասու կազմակերպություններին և պաշտոնատար անձանց, ինչպես նաև միջազգային այլ դերակատարներին: Միևնույն ժամանակ, զեկույցը ուղարկվելու է նաև Արտաքին գործերի նախարարությանը, Ազգային ժողովի նախագահին, Անվտանգության խորհրդի քարտուղարին և Պաշտպանության նախարարությանը:

Անդրադառնալով միջազգային գործընկերների և հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձագանքներին՝ ՄԻՊ-ը նշեց, որ թե սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում, թե դրանից հետո Պաշտպանը մշտական հաղորդակցության մեջ է մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման մանդատ ունեցող միջազգային դիվանագիտական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների և մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Human Rights Watch, Bellingcat, Amnesty International:  «Նշված կազմակերպություններին են ներկայացվել հայ ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի, արտադատական սպանությունների դեպքերը փաստող տեսանյութերը, Պաշտպանի հաստատության կողմից հավաքագրված տեղեկատվությունը, ներառյալ տեսանյութերի նկարահանման հնարավոր կոորդինատները, դեպքերի իրականացման օրվա/ժամին առնչվող և այլ տվյալներ: Դրան հաջորդել է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արտադատական սպանությունները հետազոտությունների հրապարակումը»,- եզրափակեց Պաշտպանը:

Հայաստան ՀՀ ՄԻՊ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին