f

Անկախ

Գազի գնի վերին շեմ չի սահմանվել Հյուսիսային Եվրոպայի երկրների պատճառով․ Լեհաստանի վարչապետ


Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին լրագրողներին ասել է, որ ԵՄ երկրները չեն կարող ընդհանուր լուծում գտնել գազի գնի սահմանափակումներ մտցնելու համար, քանի որ  Հյուսիսային Եվրոպայի երկրները նման հնարավորություն չեն տեսնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գրում է Gazeta.ru-ն։

«ԵՄ մակարդակով դեռևս չկա ընդհանուր հայտարարի հասնելու ճանապարհ, հատկապես  Հյուսիսային Եվրոպայի մի քանի երկրների հետ: Նրանք անընդհատ գնային  վերին շեմ սահմանելու հնարավորություն չեն տեսնում, նույնիսկ 1 ՄՎտ/ժ-ի համար 180-190 եվրոյի մակարդակով»,- ասել է Մորավիեցկին։

Նրա կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է «կանխատեսելիություն ապահովել» լեհական և եվրոպական բիզնեսների համար։

Վարչապետը նաև ընդգծել է, որ Լեհաստանը կոչ է անում ավելի լայն և իրատեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանել։

Ավելի վաղ Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել էր, որ ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ առաջընթաց են գրանցել գազի գնի  վերին շեմի  ներդրման հետ կապված տեխնիկական հարցերի շուրջ։

Աշխարհում գազի գին վերին շեմ Հյուսիային Եվրոպա Լեհաստան Մաթեուշ Մորավիեցկի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին