f

Անկախ

Արցախի ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է․ Մեծ Բրիտանիան չի կարող սեփականաշնորհել այն. Ակցիա՝ ՄԹ դեսպանատան մոտ


Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Քանի որ Ադրբեջանն այսպես կոչված բնապահպանական պատրվակներով է սկսել սադրանքները, հանցավոր գործողությունները, և քանի որ խոսվում է այդ ամենի մեջ նաև Մեծ Բրիտանիայի որոշ կազմակերպությունների մասնակցության մասին, այսինքն, կան որոշակի տվյալներ, որ ՄԹ-ում գրանցված, հանքարդյունաբերության ոլորտում աշխատող կազմակերպություններն են ձեռք բերել հանքը, ուզում եմ նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  դեսպանության ուշադրությունը հետևյալ հանգամանքի վրա հրավիրել․

 

 

Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է։

Արցախում շահագործվող բոլոր հանքերը Արցախի ժողովրդի սեփականությունն են։

Ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ աշխարհի որևէ երկիր չի կարող սեփականաշնորհել այն, ինչը պատկանում է Արցախի բնիկ հայ ժողովրդին։ Սա ձեզ՝ ի գիտություն»,- հայտարարեց նա:

Գեղամ Ստեփանյանը Մեծ Բրիտանիային, որպես ՄԱԿ ԱԽ անդամ, կոչ արեց  նաև «առնվազն չխանգարել այն գործողություններին, որոնք պետք է երաշխավորեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը»։

Իր հերթին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կոչ արեց Բրիտանիային որեւէ մասնակցություն չունենա Արցախի հանդեպ իրականացվող ահաբեկչության ու ցեղասպանական քաղաքականությանը, այդ թվում Արցախի ճանապարհի արգելափակմանը:

Նշենք, որ այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրնների դեսպանությունների մոտ: Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան», «Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները», «Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա», «Ճանաչեք Արցախը»:

Արցախի շրջափակում Բողոքի ակցիա Արտակ Բեգլարյան Մեծ բրիտանիայի դեսպանատուն Հայաստան խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին