Թեյի կամ սուրճի սովորական համադրությունը սերուցքի և կաթի հետ չի նպաստում կալցիումի կլանմանը և նվազեցնում է ըմպելիքներում պարունակվող հակաօքսիդանտների արդյունավետությունը օրգանիզմի վրա, Sputnik ռադիոյին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Գրում է Gazeta.ru-ն։
Կոֆեինը հետաձգում է արյան մեջ կալցիումի ներծծումը, իսկ կաթը դանդաղեցնում է թեյից և սուրճից պոլիֆենոլների և հակաօքսիդանտների կլանման արագությունը, ուստի ավելի լավ է այն չավելացնել այս ըմպելիքների մեջ։
«Երբ մենք կաթը լցնում ենք սուրճի կամ թեյի մեջ, կազեինը՝ կաթի սպիտակուցը, սկսում է փոխազդել կատեխինների և պոլիֆենոլների մոլեկուլների հետ և թույլ չի տալիս նրանց լիարժեք ցուցադրել իրենց ակտիվությունը»,- բացատրել է բժիշկը։
Բժիշկը նշել է, որ երբեմն կարելի է թույլ տալ կաթով սուրճ, բայց ավելի լավ է չտարվել այս համադրությամբ կամ կովի կաթը փոխարինել բուսական կաթով։