f

Անկախ

Կիևն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել․ Կլիչկո


Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram-ալիքում հայտնել է, որ տեղական ժամանակով 07:25-ին Կիևի մարզում և Ուկրաինայի մայրաքաղաքի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 10 կամիկաձե անօդաչու թռչող սարք: 
Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան անօդաչու թռչող սարքերից հարձակումններն անվանել է «էներգետիկ տեռորի» շարունակություն։ Նա նաև իր Telegram ալիքում գրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում և տարածաշրջանում առավոտը սկսվել է «Շահիդ» անօդաչու թռչող սարքերի հարձակմամբ։ Վարչակազմի տվյալներով՝ խոցվել է 11 անօդաչու թռչող սարք։

BBC-ի լրագրողներն ուժեղ պայթյունների ձայներ են լսել օդային ռմբակոծության ազդանշանը հնչելուց անմիջապես հետո: 
Կիևի ռազմական վարչակազմն ավելի ուշ հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են քաղաքի կենտրոնում գտնվող երկու վարչական շենքերի վրա (Շևչենկովսկի շրջանում):

Ռուսաստանը հոկտեմբերի 10-ից հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին, ինչի հետևանքով մարդիկ մնացել են առանց լույսի և ջերմության: Չորեքշաբթի Մոսկվան չի մեկնաբանել Կիև քաղաքի ու Կիևի շրջանի վրա հարձակումների մասին լուրերը:

Ժիտոմիրի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Բունեչկոն, մինչդեռ, զգուշացրել է, որ հնարավոր է անօդաչու սարքերի հարձակումների երկրորդ ալիք։ Ուկրաինան մեղադրում է Իրանին Ռուսաստանին կամիկաձե անօդաչու սարքեր մատակարարելու համար, ինչը Մոսկվան և Թեհրանը հերքում են, թեև Իրանը հայտարարել է, որ պատերազմից «շատ ամիսներ առաջ» ուղարկել է սահմանափակ թվով անօդաչու սարքեր:

Դեկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանը կարող է համալրել անօդաչու թռչող սարքերի մատակարարումը և վերսկսել հարձակումները դրանց կիրառմամբ, որոնք ընդհատվել էին ուշ աշնանը։ 
 

Կիև ԱԹՍ Վիտալի Կլիչկո ռուս-ուկրաինական պատերազմ Աշխարհում

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին