Կիևից ամանորյա զինադադարի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նման թեմա օրակարգում չկա»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նախօրեին նշել էր, որ մինչև տարեվերջ Ուկրաինայի «հատուկ գործողության» գոտուց ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Ռուսաստանին՝ մինչև Սուրբ Ծնունդ սկսել զորքերը դուրս բերել Ուկրաինայից։