f

Անկախ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Արցախի հարցով բանակցություններից դուրս գալու մասին


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծավալուն հայտարարությամբ է հանդես եկել՝ փաստացի վերջակետ դնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Հայտարարության տեքստը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն բնորոշ ստի ու կեղծիքի տոնով անհիմն եւ երեսպաշտ է անվանել Հայաստանի արտգործնախարարության 2022 թվականի դեկտեմբերի 13-ի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում Բաքվի մեղավորության եւ եռակողմ պայմանագրերի շրջանակում պարտավորությունները չկատարելու վերաբերյալ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

 

 

Ինչպես եւ սպասվում էր, Բաքուն անմիջապես սկսեց մեղադրել հայկական կողմին ամենատարբեր խախտումների մեջ։ Ռուս խաղաղապահներին նույնպես։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի սադրիչները, այլ հենց խաղաղապահները։

Միաժամանակ «ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել  բոլոր տեղացի բնակիչների հումանիտար կարիքները, իսկ Հայաստանի բողոքները ոչ մի հիմք չունեն»։ Ադրբեջանի «պատրաստակամության» մասին է վկայում այն, որ Արցախում շրջափակման պատճառով անհնար է մատակարարել սննդամթերք, վառելիք, դեղորայք, բացի այդ, անջատվել է գազը։ Ստեղծված պայմաններում ակնհայտ է Արցախի բնակիչներին սովի եւ ցրտի մատնելու Ադրբեջանի միակ ցանկությունը։

 Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ անհեթեթ պատմություն է հնչեցրել իբր Հայաստանի կողմից տեղափոխվող եւ նույնիսկ Բաքվի մերձակայքում տեղադրվող «ականների» մասին։ «Ինչ վերաբերում է «հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծման» անհիմն կոչերին նշենք, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ այս տարածաշրջանում բնակվող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հնարապետության Սահմանադրության համաձայն»,- նշված է հայտարարությունում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի սահմանադրությունը ենթադրում է քաղաքացիների շրջափակում, իրավունքների ոտնահարում, հակառակ դեպքում ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստորաբար ստում է։

«ԱԳՆ-ն ընդգծում է, որ Ադրբեջանը ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները եւ պահանջում, որ Հայաստանը նույնպես կատարի իր պարտավորությունները. «Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը, որը նախաձեռնում է երկու երկրների միջեւ խաղաղության օրակարգը, շահագրգռված չէ տարածաշրջանում լարվածության սրմամբ։ Ադրբեջանը օրինական հիմքերով ապահովում է իր տարածքների անվտանգությունն ու ամբողջականությունը։ Հայկական կողմը պետք է վերջ դնի Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններին եւ գործողություններին»,- եզրափակում է ԱԳՆ-ն՝ անտեսելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այնպես էլ ԵՄ ջանքերը։

Ադրբեջան Արցախի Հանրապետություն բանակցություններ Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին