Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 14–ին, արտահերթ նիստ կգումարի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ։ Այս մասին ԱԺ–ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների հարցով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Արտահերթ նիստը կկայանա երեւի 13։00-13։30-ի կողմերը»,– ասաց նա։