f

Անկախ

«Հրապարակ». Առաջ ասում էին՝ Վազգեն Մանուկյան, հիմա ասում են՝ բանակցողին փոխենք, թող լինի ձեր թիմից մեկ ուրիշը


Արցախը հումանիտար աղետի առջեւ է կանգնած, իսկ Հայաստանում «Եվրատեսիլ» են քննարկում ու շքեղ հարդարմամբ հպարտանում։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է, որ իշխանությունը քայլեր է ձեռնարկում՝ պարապ նստած չէ. «Այս պահին անվտանգության խորհրդի նիստ է գնում, ու քննարկվում են այդ հարցերը՝ ամենայն հավանականությամբ։ Պատկան մարմինները կքննարկեն ու կանեն ամեն ինչ՝ էդ վիճակը շտկելու համար»։


- Ինչպե՞ս են շտկելու վիճակը, էլի մեր հույսը ռուս խաղաղապահնե՞րն են։

- Դե, էս պահին ռուս խաղաղապահների մանդատի ներքո է, ես կարծում եմ՝ իրենք պիտի իրենց մանդատը լիարժեք իրացնեն։

- Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե փրկեց Շուշիում եւ Արցախում շրջափակման մեջ գտնվող մարդկանց, այսօր Արցախի բնակչությունն ամբողջությամբ հայտնվել է շրջափակման մեջ։ Ինչպե՞ս հասկանանք։

- Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք չպետք է բացառենք ադրբեջանական իշխանությունների կողմից տարբեր տեսակի սադրանքները, պետք է դրան պատրաստ լինենք։ Հիմա սա էդ սադրանքների գագաթնակետն է ու, ըստ էության, հումանիտար աղետի պատճառ կարող է դառնալ։ Ես կարծում եմ՝ էստեղ միայն Հայաստանի իշխանությունների խնդիրը չէ՝ առաջին հերթին, իհարկե, իշխանությունների խնդիրն է, երկրորդ հերթին՝ ռուսների, որովհետեւ իրենք խաղաղապահ առաքելության մանդատ ունեն, երրորդ հերթին՝ նոր միջազգային հանրության։

- Իսկ ինչո՞ւ այդ հարցը չի բարձրացնում Հայաստանի իշխանությունը, որեւէ մեկի կողմից մտահոգություն, գոնե բարոյական աջակցություն չտեսանք։

- Էդ մասով բան չեմ կարող ասել, ես՝ ինքս, գնահատական ունեմ, որ դա անթույլատրելի, հակամարդկային քայլ է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների իմացությամբ, եւ, հետեւաբար, պետք է մեր իշխանությունները հնարավորինս արագ արձագանքեն էդ ամեն ինչին։

- Բայց իշխանությունները կարծես ձեռքերը լվացել են Արցախից, ասում են՝ մենք կապ չունենք, դա ռուսների տիրապետության տակ է... որեւէ մեկը չի հայտարարում, որ Արցախը հայկական երկրորդ հանրապետությունն է։

- Ամեն ինչ չէ, որ արվում է, որի մասին կարելի է բարձրաձայնել։

- Իսկ ի՞նչ է արվում, օրինակ՝ միջազգային հարթակներում ասում եք, որ Արցախը հայկական է, չենք տա Ադրբեջանին, իսկ այստեղ ա՞յլ բան եք բարձրաձայնում։

- Դե, դրանք էն խնդիրները չեն, որ մի ժամվա, մի օրվա, մի ամսվա ընթացքում լուծվեն, դրա համար ժամանակ է պահանջվում։ Այս պահին մեր իշխանությունների խնդիրն է՝ տվյալ իրավիճակը նորմալ հունի բերելու։

- Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ մինչեւ բանակցողը չփոխվի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, այս խնդիրը չի լուծվի։ Որ դուք սխալ եք բանակցում եւ դուք եք մեղավոր, որ Արցախն այս վիճակում է։

- Բանակցողին փոխելու օրակարգը, կներեք, կարող է մի քիչ կոպիտ հնչի, բայց թշնամական օրակարգ է, որովհետեւ մենք տարիուկես առաջ գնացել ենք ընտրության, եւ ժողովուրդը վերահաստատել է այդ մանդատը, հետեւաբար, բնական է ենթադրել, որ եթե մեզ մոտ լինի քաղաքական անկայունություն, դա ձեռնտու է միայն մեր թշնամիներին։ Եվ, հետեւաբար, պետք չէ տուրք տալ դրան։

- Դուք ասում եք՝ բանակցող փոխելու թեման թշնամական օրակարգ է, իրենք ասում են՝ հենց բանակցողն է թշնամական օրակարգ սպասարկում։

- Իրենք՝ ո՞վ, 3 հազար հոգի՞, 5 հազա՞ր։ Իրենք կարող են իրենց կարծիքը հայտնել, բայց ժողովուրդն իր որոշումն է կայացրել, հետեւաբար՝ ես չեմ արգելում, որ իրենք իրենց կարծիքը հայտնեն, թող հայտնեն։ Առաջ ուրիշ բան էին ասում, հիմա մի քիչ փոխել են  դեմքերը, առաջ ասում էին՝ Վազգեն Մանուկյան, հիմա ասում են՝ բանակցողին փոխենք, թող լինի ձեր թիմից մեկ ուրիշը՝ շատ լավ հասկանալով, թե դա ինչ է նշանակում։ Դա անընդունելի բան է մեզ համար, մեր թիմը միասնական է Նիկոլ Փաշինյանի շուրջ։

- Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի՞ շահն ու օրակարգն է սպասարկում, նա մինչեւ այս պահը թշնամական օրակարգը սպասարկող որեւէ քայլ չի՞ արել, որը կհանգեցներ այս վիճակին։

- Իհարկե, ոչ, չի արել։

- Եթե չի արել, ինչպե՞ս ենք հայտնվել թշնամու շրջափակման մեջ։

- Դա ուրիշ թեմա է լրիվ։

 

Հովիկ Աղազարյան հարցազրույց Արցախ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին