f

Անկախ

Զենքի դեմ՝ զենք։ Ցինիզմի դեմ՝ ցիզնիզմ


Զենքի դեմ՝ զենք։ Ցինիզմի դեմ՝ ցիզնիզմ։

Ցինիզմով գրաված Հայաստանին ծայրահեղ ցինիզմը կփրկի:

Ցինիզմ ա չէ՞, Արցախի ճանապարհը փակել են, ասում են՝ բնապահպան ենք ու հարյուր հազարավոր մարդկանց հումանիտար աղետի առաջ են կանգնացրել։

Հաստատ կազմակերպիչներն էլ նայում, հռհռում են։ «Այ, մայոր Թուրալ, էդ ինչ լավ էիր բնապահպանի դեր խաղում, հա, հա, հա»։ Անգլիական ցինիզմի ա։

Ի՞նչ աստիճանի ցինիզմ ա, չէ՞, որ հայերի օգնությամբ 5000 հայ են սպանել, որ եվրոպացին ավելի լավ ապրի:

Բայց նպատակին չհասած հիմա էլ մարդ, մուրդ հանեն, ճանապարհը փակեն, մարդկանց, որոնց թարմ-թարմ կոտորել են, մի հատ էլ հումանիտար աղետներով վերացնեն, ցինիզմ ա:

Իսկ Երևանում, մարզերում սիրուն-միրուն ծրագրեր անեն, փող տան աջ ու ձախ, մրցանակներ տան դես ու դեն, որ էդ սպանվող ժողովրդի հայրենակիցները օգնության չհասնեն, պիզդեց ցինիզմ ա չէ՞:

Ու իբր անկախ լրատվամիջոցներով հայերեն ասեն, որ սաղ ռուսն ա մեղավոր, երբ զուտ ռուսի ներկայությունն ա փրկում էդ մարդկանց։ Աններելի ցինիզմ ա չէ՞, որ ռուսին էլ հանեն, էն մնացած հայերին էլ կոտորեն, բայց դե հետո էլի փող ու մրցանակ կբաժանեն, որ էլի իրա ցեղասպանված հայրենակցին, ախպորը, քրոջը, մոր, հորը մոռանան:

Ցինիզմ ա՝ հանուն սեփական ժողովրդի, հազարամկյակներ տևող ցինիզմ, կոչում են՝ ռազմավարություն։

Իսկ մե՞նք։ Դե մենք բարոյական ենք։ Կաևորը բոլորն իմանան, որ կատարյալ ենք։

Խաղաղ պատերազմ է, երբ զինվորի փոխարեն, անզեններն են կռվում, ըստ շինծու գաղափարների՝ հանուն սրա-նրա նպատակի։ Բնապահպանն ո՞վ ա։ Պապուշ ա, մոլորակի մասին ա մտածում, համարձակվես ձեռք բարձրացնես, վերջդ կգա։

Ուրեմն ցինիզմդ աշխատացրու, ոնց հաղթես սրանց բնապահպաններին։

Ավելի խոցելի մարդկանցով փորձել, մեկն ու մեկը կստացվի։

Օրինակ՝

Սայլակների վրա մարդիկ՝ հաշմանդամները, անցնում են ճանապարհը, բողոքում, ու խփում բնապահպաններին, որ իրենց համար անհարմարություններ են ստեղծել։

Կամ՝ ծեր մարդիկ են գնում ու բարկանում, որ էս ի՞նչ են արել, դեղերը տեղ չի հասնում։

Կամ՝ հղի կանայք, որ հիվանդանոցները չի աշխատում ու հեսա-հեսա պիտի ծննդաբերեն։

Կամ՝ երեխաները, որ մրսում են պաշարման պատճառով ու չեն կարող տատիկին տեսնել Տեղ գյուղում։

Կամ՝ կինը, որ մահացավ շտապ օգնության մեքենայի մեջ, ազերի բնապահպանների պատճառով։

Կամ, ԼԳԲՏ իբր շքերթ է անցնում, ծիածան դրոշով ու ոնց էլ չլինի մի Ադրբեջանցի հոմոֆոբ կլինի բնապահպանների մեջ, որ սաղ կյանք կերած ատելությունը կթափի վրան ու կխփի, համ Եվրոպայում կթնդա, որ ազերի բնապահպանները հոմոֆոբ են, համ առիթ կլինի դրանց ցրելու, քանի որ բռնություն են կիրառում։

Կամ, չեք գնու՞մ, շատ լավ, մենք ձեզ համար կկազմակերպենք տեխնո փառատոն, դիջեյ կբերենք ու ամբողջ օրը կնվագի, արանքում թմրանյութեր կշրջանառվեն պատահաբար ու խնդրեմ, ազերի խաղաղ բնապահպանները թմրանյութի շրջանառությամբ են զբաղվում։

Չաշխատի ոչինչ, էլի, նորանոր մտքեր կգան, նոր փորձեր․ առանց փորձելու լամպ չէր հայտնաբերվի։

Բայց մենք նախընտրում ենք լինել բարոյական, որ բոլորը կարծեն, թե հրեշտակ ենք։ Շատ լավ, ճակատը պաչելու բան ա, բայց մինչև մեկը, էրկուսը կհասցնեն ճակատը պաչել, Արցախը կպլստա տակիցդ՝ հանուն անձնական բարոյականության։

Ինքդ գնահատի՝ Արցախն ա կարևոր, թե որ բոլորն իմանան հրեշտակ ես։

Սրանք 5000 հայ կոտորելու, Արցախը տալու համար Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ են բերում բեմ, իսկ հայերը սկի հղի կնոջ ավտոյի տակ գցելու իրականությունը չեն, այսպես ասած, քաղաքականացնում։ Է, լավ է, բարոյական է, բայց, տես, հիմա էլ Արցախը պաշարման մեջ է։

Բերձորում ու Աղավնոյում էլ նախընտրեցին չփիառվել, որ մարդիկ չկարծեն էս ինչ էգոիստ փիառվող են։ Է լավ է, իմացանք հանուն փիառի չես ապրում, բայց Բերձորն ու Աղավնոն էլ չկան։

Արցախը 24 ժամից ավելի ա պաշարման մեջ ա։ Այս օրերին լավ է մենակով կամ խմբերով ուղեղը միայն կենտրոնացնել, թե ինչ կարելի է անել, ինչ կարելի է փորձել հարցերի վրա։

Մի բան հաստատ է բանավեճերը, վարձկան իրավապաշտպաններին հիշելը, ընդդիմության հետ կռվելը չեն բացելու ճանապարհները։

Իսկ միակ բարոյականը Արցախի, հայ ժողովրդի պաշտպանությունն է։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում Արցախի Հանրապետություն Ադրբեջան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին