f

Անկախ

Տունը չեմ կարողանում տաքացնեմ, քյոռփա էրեխեքս տանը սառում, մատերը փետանում են. Աղավնոյի նախկին բնակիչ


«Ինձ մոռացել են, ինձ իմ էրեխեքի հետ, անտեսված եմ: Տղաս էլ ծառայում է Ասկերանում, ունեմ երեք տղա, երեք աղջիկ: Փոքրս մեկ տարեկան վեց ամսական է»,- Անկախի հետ զրույցում ասաց Բերձոր համայնքի Աղավնո գյուղի արդեն նախկին բնակիչ, Նարինե Ռասոյանը:

Բազմազավակ մայրը միայնակ է մեծացնում վեց երեխաներին, այժմ բնակվում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղում: Հուսալքված է, կոտրված, ուզում է վերադառնալ Աղավնոյի իր տուն:

«Իմ տունը, իմ ամեն ինչն այնտեղ է, ամեն ինչ կորցրել եմ, գցել են ինձ քուչեքը՝ չգիտեմ, վաղը տուն կունենամ, թե չեմ ունենա՝ դրանից էլ հույս չունեմ: Ոչ կոպեկով են օգնում, ոչ էլ մեկն աջակցում է ինչ-որ բանով»,-ասաց Նարինեն:

Մեր հարցին, թե արդյոք սերտիֆիկատ իրեն տվել են, որպեսզի կարողանա տուն ձեռք բերել, ասաց, որ ոչ: Պարզվում է, որ սերտիֆիկատ ստանալու համար պետք է բանկին գումար վճարի՝ որքան՝ դեռ չգիտի: Պատմում է, որ իրենց համագյուղացիներից մեկի՝ զոհվածի ընտանիքից 22 միլիոն դրամի դիմաց բանկը պահանջել է 2 միլիոն 200 հարյուր հազար դրամ կանխավճար, այլապես սերտիֆիկատով որևէ գործարք չի իրականացվի:

«Այնպես են անում, որ ժողովուրդը հրաժարվի էդ սերտիֆիկատներից: Քույրիկս ինձ հետ էր ապրում Աղավնոյում, ոչ ինքը, ոչ ես սերտիֆիկատ չենք ստացել՝ ոչ էլ տեղեկություն ունենք:Չգիտեմ իմը ոնց են հաշվելու, եթե իմը 22 միլիոն են հաշվելու՝ դրան դիմաց պիտի վճարեմ 2 միլիոն 200 հարյուր հազար դրամ, որ կարողանամ տուն առնեմ: Որտեղի՞ց գտնեմ այդ գումարը»,-ասում է Նարինեն:

Տեղ գյուղում տունը վարձակալում է 60. 000 դրամով, նշում է, որ ձմռանն ընդառաջ նույնիսկ փայտ չունի վառելու համար ու հավելում, որ Գորիսի համայնքապետարանը որպես օգնություն 100 000 դրամ է տրամադրել, իսկ մարդիկ մահճակալներ են նվիրել: Գորիսի համայնքապետարանի տված գումարով փայտ է գնել:

«Տունը չեմ կարողանում տաքացնեմ, քյոռփա էրեխեքս տանը սառում, մատերը փետանում, ոչ կարողանում եմ մի բան անեմ: Գյուղում գրանցել են, բայց ոչ մեկը ոչ հետաքրքրվում է, ոչ մի բանով էլ չի օգնում:Ինչի՞ մի հատ Արցախի ղեկավարությունը չի հետաքրքրվում, լրիվ անտեսված, նույնը իմ քույրիկս, ոչ մեկ մոտս չի եկել: Ինչ Աղավնոյից դուրս եմ եկել, հիվանդանոցներից նոր ենք դուրս եկել՝ չորս տարեկան աղջիկս եռման ջուր էր լցրել ոտքերին, ցավացող տեղ է վիրահատած տեղը, բայց ոչ մեկը չի հարցնում ոնց եմ էրեխեքիս համար ուտելիք առնում»,- ասում է Աղավնոյի բնակիչը:

Նշում է, որ ստացած նպաստը՝ 95 000 դրամը չի բավականացնում երեխաների համար հագուստ գնելուն, սնունդին ու այլ կոմունալ ծախսերին, չի կարողանում այցելել ծառայություն իրականացնող որդուն:

Նարինեն խնդրում է լրագրողներին այցելել իր տուն, տեսնել իր կացությունն ու բարձրաձայնել իր խնդիրը: Ամենաշատը անտարբերությունից է վիրավորվել, որ զրկել են իրենց տնից, սակայն չեն էլ հետաքրքրվում, թե ինչ եղավ այդ մարդկանց հետ:

Նշում է, որ Տեղ գյուղի ոստիկանական բաժնում աշխատանք է գտել, սակայն աշխատավարձը ընդամենը 50 000 դրամ է, սակայն դա չի բավականացնում բազմազավակ ընտանիքը պահելու համար:

«Մենք մեր համար ապրելուց ենք եղել: Իմ տունը երկու հարկանի տուն է եղել, քույրիկս առաջին հարկում էր ապրում, շատ լավ տներ էին, ափսոս ուղղակի: Ես իմ տունը, իմ հողը ոչ մեկի հետ չեմ փոխի, ով ուզւոմ է լինի»,-ասաց Աղավնոյի նախկին բնակիչը:

Նարինե Ռասոյանին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նրա հետ 077 03 53 22 հեռախոսահամարով:

Նարինե Ռասոյան Աղավնո Հայաստան տեղահանվածներ խմբագրի ընտրանի

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ավելին
Ավելին