f

Անկախ

Վահրամ Դումանյանը հրաժարականից հետո հանդես է եկել հայտարարությամբ. Նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանին


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը իր պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Երկու տարի առաջ ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը՝ ես առաջնորդվել եմ մեր պետականությանը և հայրենիքին ծառայելու անշահախնդիր մղումով: Այդ ծանրագույն ժամանակում՝ 44-օրյա պատերազմից հետո, գլխավորելով ԿԳՄՍ գերատեսչությունը՝ առաջին իսկ պահից հայտարարել եմ, որ եթե անգամ մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս լինեմ նախարար, ապա իմ ուժերի, կարողությունների և լիազորությունների շրջանակում անելու եմ ամենայն հնարավորը՝ ԿԳՄՍՆ ոլորտներում առկա խնդիրներին լուծման ընթացք տալու և երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու համար:

Անվիճարկելի է, որ բազմաթիվ ու բազմաբնույթ են այդ խնդիրները: Եվ, հիրավի, իմ աշխատանքային երկու տարիների ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը դիմակայել է մի շարք մարտահրավերների, հանգուցալուծվել են բազում ճգնաժամային իրավիճակներ, լուծվել են էական խնդիրներ, իսկ ամենակարևորը՝ կասեցվել է գերատեսչական ոլորտների հետագա անկումը, և դրվել են զարգացման հիմքերը:

Իհարկե, դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ և հարցեր, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ: Սակայն, համոզված եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է բարեփոխումների ընթացքը՝ ի շահ կրթության որակի բարելավման, մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, գիտական նոր նվաճումների, արվեստում և մարզական ասպարեզում նոր հաջողությունների արձանագրման:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնն ինձ վստահելու և ընձեռած հնարավորության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Շնորհակալություն եմ հայտնում նաև Կառավարության իմ գործընկերներին, ԿԳՄՍՆ ու նրա ենթակայությամբ գործող կոմիտեների անձնակազմերին՝ համատեղ անցած ճանապարհի և տքնաջան աշխատանքի համար, ինչպես նաև ԿԳՄՍՆ ոլորտներում գործող կազմակերպություններին ու անհատներին՝ լրջագույն հարցերի լուծման ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Հարգելի՛ հայրենակիցներ,

ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա ինչպես անցյալում, այնպես էլ առաջիկայում իմ աշխատանքով, հնարավորություններիս սահմաններում իմ նպաստն եմ բերելու մեր պետականության հիմքերն ամրացնելու, ուժեղ, հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Վահրամ Դումանյանի հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Վահրամ Դումանյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին