Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուիշ Ֆիգուն քննադատել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Մարոկկոյից կրած պարտության համար։ 37-ամյա հարձակվող Ռոնալդուն այդ խաղում փոխարինման էր դուրս եկել 51-րդ րոպեին 0:1 հաշվի ժամանակ։
«Չի կարելի հաղթել աշխարհի առաջնությունում Ռոնալդուին պահեստայինների նստարանին թողած։ Նրան մեկնարկային կազմից դուրս թողնելը մեծ սխալ էր։ Այս պարտության պատասխանատուն Սանտուշն է»,- Լուիշ Ֆիգուի խոսքը մեջբերում է Sport.es-ը։