f

Անկախ

Մերկելի խոսքերը ցույց տվեցին, որ Արևմուտքը Ռուսաստանին միշտ էլ մրցակից է համարել


Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի խոսքերը մինսկյան պայմանավորվածությունների մասին ցույց տվեցին հավաքական Արեւմուտքի «երեսպաշտ» վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, գրում է Global Times-ը։

Հոդվածում արտահայտված է այն տեսակետը, որ Արևմուտքը երբեք լրջորեն չի դիտարկել Ռուսաստանին որպես երկխոսության գործընկեր։Գրում է Gazeta.ru-ն։

«Մինսկի պայմանավորվածությունների մասին Մերկելի խոստովանությունը ցույց տվեց նաև, որ արևմտյան որոշ երկրներ, հատկապես ԱՄՆ-ն, ընդհանրապես չեն կատարում պայմանագրային պարտավորությունները։ Նրանք շատ հեշտությամբ կարող են հետ կանգնել իրենց խոսքերից»,- նշված է հոդվածում։

Ըստ Global Times-ի՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ցանկանում էին Ռուսաստանին ներքաշել Ուկրաինայի հետ հակամարտության մեջ, և նրանց շահերից չէր բխում ճգնաժամի կարգավորումը: Ինչպես ընդգծում է հոդվածի հեղինակը, շատ ամերիկացի գործընկերների համար Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից ի վեր միշտ եղել է պոտենցիալ թշնամի։

Ավելի վաղ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Die Zeit-ին տված հարցազրույցում ասել էր, որ մինսկյան համաձայնագրերը ստորագրվել են Ուկրաինային ժամանակ տալու և երկրի  ուժեղանալու համար։ Նա հավելել է, որ Մինսկին մասնակցող բոլոր երկրները հասկացել են, որ Ուկրաինայում հակամարտությունը միայն կասեցվել է, խնդիրն ինքնին չի լուծվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ հիասթափված է Անգելա Մերկելի խոսքերից։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ նրա հայտարարությունները անակնկալ են եղել   իր համար։

Աշխարհում Արևմուտք Ռուսաստան Անգելա Մերկել մրցակից խոսքեր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին