Եվրամիությունում Չեխիայի պատվիրակությունը թվիթերում հայտարարել է, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները միաձայն հավանություն են տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի հատկացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գրում է Gazeta.ru-ն։
Դեսպանները միաձայն հաստատել են ֆինանսական աջակցության փաթեթը՝ 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրո տրամադրելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության խորհրդի անդամներին հաջողվել է համաձայնեցնել փաստաթղթերի փաթեթը, որն անհրաժեշտ է հաջորդ տարի Կիևին 18 միլիարդ եվրոյի չափով վարկային աջակցություն ստանալու համար։
Ինչպես պարզաբանվում է Խորհրդի հաղորդագրության մեջ, այս կարճաժամկետ վարկային օգնությունը նախատեսված է ֆինանսավորելու Ուկրաինայի հրատապ կարիքները, վերականգնելու երկրի կարևոր ենթակառուցվածքը և սկզբնական շրջանում աջակցելու երկրին եվրաինտեգրման ճանապարհին:
Մինչ այս Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Եվրամիությունը կարող է հայտնվել պարտքի փոսում, եթե չմտածված աջակցի Ուկրաինային։