Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ամանորից առաջ բանակցություններ կվարեն, որոնց ընթացքում կամփոփեն 2022թ. Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախագահի աշխատակազմին մոտ կանգնած զրուցակցի խոսքով՝ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այժմ դրա մանրամասները մշակվում են։
Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ առաջնորդների հանդիպման օրն արդեն հայտնի է, և այդ մասին կտեղեկացվի «ժամանակին»։
Ավելի վաղ Պեկինում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը հայտնել էր, որ 2023 թվականին կարող է կայանալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պաշտոնական այցը Ռուսաստան։
Նրա խոսքով՝ Չինաստանի ղեկավարի այցը պատասխան կլինի այս տարվա փետրվարին Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։