ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա, փոխարենը կսահմանափակվի նյութական աջակցությամբ։
«Արդյո՞ք մենք զորք ենք ուղարկում Ուկրաինա: Ո՛չ, մենք նախկինի պես ռազմական տեխնիկա ենք ուղարկում: Միլիարդավոր դոլարներ», - ասել է Բայդենը լրագրողներին։
Ավելի վաղ NBC-ն՝ վկայակոչելով երեք ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել իր զինվորականների թիվը Ուկրաինայում՝ ուժեղացնելու զենքի մատակարարման վերահսկողությունը և օգնելու «կարևոր» համակարգերի օգտագործմանը: