Փաստաբան Էրիկ Ալեքսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Զորայր Հարությունյանը:
Դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորված է։