f

Անկախ

Պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ գումար:


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, ինչպես արդեն իսկ տեղեկացվել էր հանրությանը, պարզվել է, որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. ժամանակահատվածում տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանի Հանրապետությունից, Բելգիայի Թագավորությունից, Հունաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետություն էր ներմուծել տարատեսակ սննդամթերք (պանիր, տանձ, չինական կաղամբ, լոլիկ, վարունգ): Սակայն, խեղաթյուրելով ձեռք բերված ապրանքների վերաբերյալ տվյալները և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացնելով դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ձեռք բերված սննդամթերքը ՀՀ ներմուծելիս ձևակերպել էր որպես ամոնիումի նիտրատ (սելիտրա)՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Հետագա նախաքննության ընթացքում իրականացված մեծամասշտաբ քննչական գործողությունների՝ հարցաքննությունների, խուզարկությունների, առգրավվումների, զննումների, այլ պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնության միջնորդությունների պատասխանների, ինչպես նաև իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նկարագրված հանցավոր արարքները հիմնավորող անհերքելի ապացույցներ: Հաշվարկվել և հստակեցվել է պետությանը չվճարված հարկային պարտավորությունների վերջնական չափը:

Վերոգրյալի հիման վրա «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003թ.-ին ընդունված և մինչև 01.07.2022թ.-ին գործած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և պատրաստակամություն հայտնել օժանդակել նախաքննությանը և պետական բյուջե վճարել հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները:
Քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալներն օգտագործվել են «Սպայկա», «Գրինպրոդուկտ» և «Վիլլիջ Գրուպ» ընկերություններում իրականացնող համալիր հարկային ստուգումների ընթացքում և արդյունքում՝ նշված ելակետային տվյալների, ինչպես նաև տվյալ կազմակերպությունների կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա հաշվարկվել են լրացուցիչ շուրջ 5.5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով վերջնական հարկային պարտավորություններ, որի գերակշիռ մասը պետական բյուջե է վերականգնվել 2022թ.-ի նոյեմբերին, իսկ մնացած մասը ընկերությունը պարտավորվել է վճարել ըստ սահմանված ժամանակացույցի:

Կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել նաև, որ քրեական վարույթի ընթացքում «Սպայկա» ընկերության և դրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ գումար:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

ՊԵԿ Սպայկա ընկերություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին