f

Անկախ

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը կդիմի գլխավոր դատախազություն. Անդրանիկ Քոչարյան


44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հատուկ խորհրդարանական հանձնաժողովը, իր աշխատանքի արդյունքների հիման վրա, գլխավոր դատախազություն կհանձնի համապատասխան նյութերը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, դեկտեմբերի 12-ին ասել է պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան իր գլխավորած քննող հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին քննադատության։

Հանձնաժողովի աշխատանքը, նրա խոսքով, կրում է խիստ գաղտնի բնույթ։ «Այնուամենայնիվ, ես կարող եմ ասել, որ ես զրույց եմ ունեցել գլխավոր դատախազի հետ, եւ ես պատրաստվում եմ համապատասխան նյութերն ուղարկել այդ գերատեսչություն։ Նրանք շուտով կսկսեն ուսումնասիրել դրանք»,- տեղեկացրել է խորհրդարանականը։

Նա նշել է, որ այս ընթացքում կատարվել է վիթխարի աշխատանք։ Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր եւ նյութեր։

Հարցին, թե ով է հրավիրվելու հանձնաժողով՝ քննարկումների շրջանակում, Քոչարյանը հիշեցրել է, որ ավելի վաղ խոսակցություն է տեղի ունեցել արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի եւ առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։

Պատգամավորը տեղեկացրել է, որ 2023թ. հունվարին խորհրդարանը կքննարկի «Ազգային ժողով Կանոնակարգ» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են օրենսդրական պատժամիջոցներ այն անձանց դեմ, որոնք հրաժարվել են գալ հանձնաժողովի նիստերին։

Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել չշտապեցնել իրադարձությունները՝ խոստանալով, որ իր գլխավորած հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն բոլորին ծանոթ դեմքեր։ «Ավելին, անձանց շրջանակը, որոնց վրա է ընկնում վերջին պատերազմի արդյունքների պատասխանատվությունը, նույնպես հասկանալի է»,- հավաստիացրել է հանձնաժողովի ղեկավարը։

Հայաստան Անդրանիկ Քոչարյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին