Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Լրատվակայքերից մեկում կարդում եմ, որ ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ «հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքներից»։
Ուրախացած բացում եմ ՊՆ էջը, այն մտքով, թե վերջապես մի վարժանք են անում։
[Ինչպես գիտեք, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը՝ մենակով ու նաև Թուրքիայի հետ համատեղ, լայնածավալ զորավարժություններ է մեկը մյուսի հետևից անում արդեն 2+ տարի է]։
Ավաղ, տեսանյութում ոչ մի զորավարժություն կամ վարժանք չկա։ Հոլիվուդյան մարտաֆիլմի երաժշտությամբ, ակնհայտորեն բեմադրած հոլովակ է, 12 հոգու մասնակցությամբ։
Սիրուն հոլովակ է ոչ մի բանի մասին, նույն կարգի, ինչպիսին պարբերաբար ԲՏ նախարարությունն է հրապարակում, էն որ տարիներով նույն ճստո անօդաչուն արձակվում է պարսատիկից, թռնում է վեր ու... կինոն վերջանում է։
Մի խոսքով՝ հերթական իմիտացիա։
Օկուպացված Հայաստանում ամեն ինչ իմիտացիա է։ Տնտեսական զարգացման իմիտացիա, գիտության ու կրթության իմիտացիա, անվտանգության համակարգի իմիտացիա և նույնիսկ տոների իմիտացիա։