f

Անկախ

Լինել, թե չլինել՝ այս է խնդիրը. Ապաստարաններ կա՞ն, թե չկան


Ջերմուկի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ ապաստարանների վերանորգման աշխատանքներն են մեկնարկել՝ անհանգստությունների առիթ տվեցին հատկապես Ջերմուկի բնակիչներին…

Ընդամենը երկուսուկես ամիս առաջ էր, որ Ջերմուկը հրտակոծվում էր թշնամու կողմից, իսկ այժմ էլ նրանք Ջերմուկի ողջ երկայնքով ամենաբարձ դիրքերում դիտարկում են քաղաքը: Բնականաբար համայնքապետարանի հաղորդագրությունն ապաստարանները վերանորոգելու մասին անհանգստությունների առիթ տվեց: Մեծամասնությունը կարծեց, որ նորից պատերազմական գործողություններ են լինելու:

Անկախի հետ զրույցում սակայն, Ջերմուկի համայնքապետի տեղակալ Վարդան Սարգսյանն ասաց, որ ապաստարանների վերանրոգման աշխատանքները բացարձակապես պատերազմի հետ կապ չունեն:

«Այդ աշխատանքները պարբերաբար տարվում են, դրանք չընդհատվող աշխատանքներ են ու մենք այդ աշխատանքները սկսել ենք դեռևս 2020 թվականից: Մի շենքում ավարտում ենք՝ անցնում ենք մյուս շենքին ու այդպես շարունակ: Այնպես որ չեմ կարող ասել, թե ապաստարանների վերանարոգման, թարմացման աշխատանքները երբ կավարտվեն»,-ասաց Սարգսյանը…

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղը ապաստարան կարելի է ասել չունի:Այդ մասին Անկախի հետ զրույցում պատմեց վարչական շրջանի ղեկավար Սեյրան Միրզոյանը:

«Որ ասեմ տենց ունի՝ ոչ, դպրոցում ընդհանրապես չկա, մանկապարտեզում կա  մի քանի քառակուսի՝ կահավորված չի, բայց որպես  ապաստարան չի կարելի օգտագործել, որովհետև լուսամուտները հողին հավասար երևում են:»,-ասաց Միրզոյանը:

Բնակավայրի ղեկավարն ասաց, որ բնականաբար գյուղի բնակչությունը չի կարողանա ապաստանել այդտեղ, բայց լուրջ ապաստարանի բացակայությունը մտահոգիչ է:Մեր հարցին, թե պատկան մարմիններից ոչ ոք չի՞ եկել ապաստարանների վիճակը ստուգելու ,Միրզոյանն ասաց, որ ոչ ոք իրենց գյուղ չի այցելել ու այդ հարցով չի հետաքրքրվել:

Տեղ համայնքի արդեն սահմանամերձ դարձած Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո Գրիգորյանն էլ Անկախի հետ զրույցում տեղեկացրեց, որ որպես ապաստարան գյուղի բնակիչների համար ծառայում են քարանձավները: Պատկան մարմիններն այցելել են, գյուղապետարանի շենքը դիտարկել են որպես հնարավոր ապաստարան, այնինչ դա այնքան էլ լավ տարբերակ չէ՝ համոզված է Գրիգորյանը:

«Մեկ շարքով տուֆից քար է, 1970 թվին սարքած շենք  է, պանելներն արդեն իրենց միսիան կատարել են: Նայեցին տեսան, որ հնարավոր չի՝ թողեցին գնացին»,-ասաց նախկին գյուղապետը:

Գրիգորյանը պատմեց, որ մոտ երկու ամիս առաջ են եկել պատկան մարմինների ներկայացուցիչները և հավելեց, որ գյուղապետարանի շենքը որպես ապաստարան ընտրելը ամենաանհաջող միտքն է, քանի որ 1970 թվականի շենքն է, գյուղի ամենաբարձր շենքն է՝ Հայաստանի Հանրապետության դրոշն էլ տանիքին է ամրացված:

«Իսկական թիրախ է ու ամենահեշտ թիրախը: Եկածներին ասացի՝ քարանձնավները ամենալավ ապաստարաններն են, գրեթե ամեն տուն կպած է մի այդպիսի քարանձավ, բոլորին էլ քարանձավ կա, ու բացի այդ, եթե սնարյադը խփի՝ մեկ ընտանիք կվնասվի, ոչ թե բոլորը»,-ասաց Գրիգորյանը ու նշեց, որ ապաստարան որոշելու համար էին եկել, սակայն ապաստարանի նշանակության, անվտանգային հարցերին բացարձակ անտեղյակ են:

Գեղարքունիքի մարզի Նորաբակ վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանն էլ տեղեկացրեց, որ գյուղը ապաստարան չունի: Այնինչ, հիշեցնենք, 44-օրյա պատերազմից հետո գյուղի մոտակայքում ադրբեջանցիներ են տեղակայված:

«Դիմել ենք՝ հիմա ծրագրի մեջ ենք ներառված, քաղաքապետարանը ընդգրկել է մեր համայնքը»,-ասաց Ասատրյանը և հավելեց, որ մյուս տարի իրենց գյուղի ապաստարան ունենալու խնդրին հնարավոր  է լուծում տրվի:

Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի մամուլի բաժնի պատասխանատուն էլ վստահեցրեց, Սևան համայնքում բոլորը գիտեն, թե վտանգի պահին որ ապաստարան գնալ:

«Շենքերի մուտքերում փակցված է, թե տվյալ շենքի բնակիչը ռազմական գործողությունների պարագայում որ ապաստարան պետք է գնա, ապաստարաններն էլ կարգի բերված վիճակում են»,- վստահեցրեց մամուլի բաժնի պատասխանատուն:

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Հասմիկ Գյոզալյանը Անկախին տեղեկացրեց, որ իրենց համայնքում ուղղորդող գրություններ փակցված չեն, և դա ամենայն հավանականությամբ, կապված է այն հանգամանքով, որ իրենց մոտ վիճակն այդքան էլ  լարված չէ:

«Թաքստոցները բարեկարգ են վիճակում են, բնակիչներն էլ անհրաժեշտության պարագայում գիտեն, թե անհրաժեշտության պարագայում որ թաքստոց պետք է գնալ»,-ասաց Բերդի համայնքի ղեկավարի մամուլի խոսնակը:

Երևանում, ապաստարանների հարցը շատ ավելի սուր է դրված, քանի որ բնակիչների հետ զրույցներում պարզ դարձավ, որ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ շատերը փորձել են պարզել, թե որն է իրենց բնակավայրի ապաստարանը, որպեսզի վտանգի ժամանակ կարողանան ապաստանել այնտեղ, սակայն պարզել են, որ ապաստարան համարվող տարածքը ինչ-որ մեկը սեփականաշնորհել է ու հրաժարվում է այն տրամադրել նման դեպքում կամ էլ անբարեկարգ վիճակում է ու այնտեղ հնարավոր չէ մարդկանց ապաստանել:

Չնայած, որ կառավարության ու իշխանությունների կողմից բարձրագոչ հայտարարություններ են արվում ապաստարանները կարգի բերվելու մասին, սակայն դրանք հիմնականում հայտարարություններից այն կողմ չեն անցնում: Երևանի տարբեր համայնքների բնակիչներ նույնիսկ չգիտեն, թե քաղաքը հրետակոծվելու կամ ռմբակոծվելու պարագայում որտեղ պետք է թաքնվեն, որն է իրենց հատկացված ապաստարանը:

«Սեպտեմբերյան պատերազմը երբ տեղի ունեցավ, մենք հավաքել էինք ապաստարանում թաքնվելու համար անհրաժեշտ բոլոր իրերը, փորձեցինք ապաստարանի տեղն էլ ճշտել, որովհետև Երևանում ապահով չենք զգում, գիտենք, որ թուրքը Երասխի կողմից կարող է ռմբակոծել քաղաքը, ամեն դեպքում այդ մտահոգություններն ունենք… հետաքրքրվեցինք ու պարզեցինք, որ մեր առաջին զանգվածի դպրոցներից մեկն է մեր ապաստարանը, սակայն դա ապաստարան չի, անհնար է, այնտեղ մարդկանց թաքցնել՝ գոնե մի քիչ մաքրեին՝ ամբողջ անպետք իրեր են լցված»,-ասաց Նոր նորքի բնակիչներից մեկը, որը խնդրեց չհանրայնացնել իր անունը:

Հետաքրքիր է, որ կառավարության նիստերից մեկի ժամանակ, երբ ապաստարանները կարգի բերելու, հստակեցնելու մասին խոսք գնաց, ներկա պատկան մարմինները այդ հարցին ևս մոտեցան նույն սկսզբունքով՝ մակերեսային: Նոր Նորքի համայնքներից մեկում մեկ հինգ հարկանի և չորս իննը հարկանի շենքերի բնակիչների ապաստարան նշվել է հարևանությամբ գտնվող նորակառույցի նկուղը՝ այդ մասին տեղեկանում ենք շենքերի մուտքերին փակցված թղթերից: ԻՆչ է ստացվում, որ մոտավոր հաշվարկներով մի քանի հարյուր բնակիչ պետք է պատսպարվի նորակառույցում, որն ունի երեքից չորս մուտք:Երևի թե դժվար չէ հասկանալ, որ դա անհնար է: Հարց է ծագում, թե ինչու իշխանությունները որպես ապաստարան նկատի չեն ունեցել մանկապարտեզը, դպրոցը, չէ որ դրանք ունեն նկուղային հարկեր ու բավականին լայն: Բնականաբար ինչպես բոլոր, նաև այս հարցերում հնչող հայտարարություններն ավելի կարևոր են, թե չէ ինչու ջանք ու եռանդ ծախսել աղտոտված ապաստարանները մաքրելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2020 թվականից ի վեր Հայաստանը սողացող պատերազմի մեջ է, թշնամի Ադրբեջանի զորքերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի խորքում են, օկուպացրել են ՀՀ տարածքներ ու դեռ Երասխի կողմից էլ հարձակողական զորամիավորումներ են կուտակել՝ հարձակողական զորքերով: Եվ այս իրավիճակում ՀՀ կառավարությունը ապաստարանները կարգի բերելու փոխարեն բավարարվել է ապաստարանները կարգի բերելու մասին հայտարարությամբ և ուղղորդող թերթիկներ շենքերի մուտքերին փակցնելով:

ապաստարաններ Հայաստան խմբագրի ընտրանի

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին