Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը զիջել է ֆրանսիական LVMH շքեղ ապրանքներ արտադրող ընկերության սեփականատեր Բեռնար Առնոյին և նրա ընտանիքին։ Գրում է Gazeta.ru-ն։
Համապատասխան տվյալներն արտացոլված են Forbes Real-Time վարկանիշում։
Ըստ վերջին հաշվարկների, որոնք թարմացվում են իրական ժամանակում, Մասկի կարողությունը հասել է 184,7 միլիարդ դոլարի։
Ինչ վերաբերում է Առնոյի և նրա ընտանիքի կարողությանը, ապա այն գնահատվել է 185,1 միլիարդ դոլար։
2021 թվականի սեպտեմբերին Մասկը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը։